f

Անկախ

Այսօր մաքսային փոփոխությունների պատճառով մենք ապրանքը պետք է 6 անգամ թանկ վաճառենք. բողոքի ակցիա


Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում են, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:

«Ես տասը տարի ապրանք եմ ներկրում, բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել եմ, ամեն մեկն էլ ունեցել է իր թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել»,-այս մասին հայտարարեց ակցիայի մասնակիցներից Լիլիա Մարդոյանը՝ նշելով, թե մինչ այս փոփոխությունները ներկրվող յուրաքանչյուր կգ-ի համար վճարել են մոտավորապես 3,5 դոլար:

«Պահանջում ենք վերանայել, գոնե ոնց աշխատել ենք պանդեմիայի պայմաններում, ունենանք այդ արտոնությունները, մինչև այս վիճակից դուրս գանք, տեսնենք՝ ինչ է լինում: Ինքս պատրաստվում եմ լիկվիդացնել իմ խանութը, որովհետև մենք աշխատում ենք առանց եկամուտների, կարելի է ասել՝ մինուս եկամտով»,-նշեց նա:

Ակցիայի մասնակիցն ընդգծեց, թե այժմ, երբ պատվերները օնլայն են կատարվում, էլ ավելի է բարդացել աշխատանքը, հստակ չէ՝ ստացվող ապրանքն ինչ որակի կլինի, քանի որ հաճախ լուսանկարներում եղածը չի համապատասխանում իրական ապրանքին, իսկ ներկրողին մաքսային կետում ասել են, թե բեռը չեն կարողանա մաքսազերծել, քանի որ պետք է ներկայացնի ապրանքի որակը:

«Ես անձամբ 1 կգ բեռի համար պետք է վճարեմ 11 դոլար, 3,5 անգամ թանկ՝ կախված ապրանքի տեսակից: Համավարակի ընթացքում կանգնած ենք բացարձակ կործանման եզրին: Այլևս աշխատելու ոչ մի տարբերակ չունենք: Ես դժվարությամբ պահպանում եմ իմ աշխատողների աշխատատեղերը, չեմ ուզում թողնել գործազուրկ: Ինձ նման յուրաքանչյուր ներկրող մինիմում 5-10 աշխատատեղ փակելու է, և դա հաստատ ՀՀ-ին ոչ մի օգուտ չի բերելու»,-ասաց նա՝ նշելով, թե համավարակի ընթացքում կանգնած են կործանման եզրին:

«Երեք անգամ առևտուրն է նվազել, տասն անգամ՝ ներկրումը: Եթե անցած տարվա ընթացքում 1 ամսվա կտրվածքով Չինաստանից ներկրել եմ 600 կգ-ից ավել ապրանք, այսօր ներկրում եմ 30 կգ»,-ասաց Լիլիա Մարդոյանը:

Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին՝ այս փոփոխությունները կբերեն նաև ապրանքների թանկացմանը, այնինչ այժմ անգամ բավականին մատչելի ապրանքները վաճառելու խնդիր կա:

ՀՀ Կառավարություն Բողոքի ակցիա

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին