f

Անկախ

Քրեական ենթամշակույթի հանցակազմերով առաջին քրեական գործը 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. դատախազություն


Ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին քրեական ենթամշակույթին վերաբերող հանցակազմերով հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը։

 

Նախնական քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում  ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 1999թ. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ՝  քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ», և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ:

2020թ. փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ նա ղեկավարել է քրեական ենթամշակութ կրող խմբավորում` կատարելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ: Մասնավորապես, նա իր անօրինական ազդեցությունն օգտագործել է մասնավոր հարցերին առնչվող վեճերը /խնդիրները/ լուծելու և անօրինական օգուտ ստանալու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ամդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տալով հանձնարարություններ:

 

Իրենց հերթին, տարբեր անձինք, վերջինիցս ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար քրեական աշխարհում հայտնի «օրենքով գողի կարգավիճակ ունեցող «Արսեն Երևանսկի» կամ «Արսենչիկ» մականվամբ Ա. Մկ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հովածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:

Քրեական հեղինակություն համարվող «Բասար» մականունով Ա. Մե.-ին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:  

Մեկ անձին՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի ղեկավարին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար:

6 անձի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավվելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 3 անձի՝  ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու նպատակով դիմելու համար:

Վերոնշյալ անձանցից երեքի, այդ թվում Ա. Մկ.-ի և Ա. Մե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:     

Սեպտեմբերի 9-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 12 անձի, ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր դատախազություն քրեական ենթամշակույթ

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին