France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանսա Քլուգեն հայտարարել է, որ ԱՀԿ կանխատեսումների համաձայն, Եվրոպայում COVID-19- ի շուրջ իրավիճակը կբարդանա: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ հոկտեմբերին և նոյեմբերին եվրոպական երկրներում կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը կավելանան:
Ինչպես նշվել է, մահվան դեպքերի աճը պայմանավորված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքով:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 29.006.033-ի: