f

Անկախ

Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է


Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, մարզպետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը ևս դրական է եղել:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցման համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում: Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան»,- նշել է մարզպետը՝ հորդորելով լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները:

Մարզպետը տեղեկացրել է, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի տեղակալ Հարություն Գուլյանը:

Դավիթ Գևորգյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Արագածոտնի մարզ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին