Երեկ՝ 21:10, ադրբեջանցի մերձիշխանական ռազմական լրագրող Աբուզար Աբիլովը ՖԲ-ի համքարային խմբում գրել է «Ամենակարո՛ղ Աստված, այս մի հույսս չկոտրես, Տե՛ր Աստված»։ Մեկնաբանություններում «ամեն»-ների հնչեցում է։ Այսօրինակ ազգագրական պատառիկներն ապագայում կարող են որպես փաստարկային բազա ծառայել՝ հապացուցումն, թե ով է նախահարձակ եղել։ Հիշեցնեմ միայն, որ ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ հարձակումնն իբր սկսել ենք մենք առավոտյան 06:00-ին, իսկ Աբուզարը սա գրել է դրանից 9 ժամ առաջ։
1. Եվս մեկ անգամ թո՛ւյլ տվեք հիշեցնել ՊԲ հրամանատարի մարտակոչի՝ բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելու հատվածը ( http://nkrmil.am/news/view/2905 )։ Հիմա ներքաղաքական խաղերի ժամանակը չէ։
2. Խորհուրդ չեմ տա տրվել նաև առաջին ժամերին մեզանում գերակշռող լավատեսական տրամադրություններին։ Այո՛, այս պահին գետնի վրա եղած իրավիճակը ողբերգական չէ, ռազմաճակատի ճեղքում, ըստ նախնական տեղեկությունների, չկա, ավելին՝ ես լիքը մեզ ուրախացնող լուրեր կարող եմ ցիտել նաև ադրբեջանական տիրույթի հիասթափությունից, բայց սա ո՛չ 2020 թ․ հուլիսյանն է, ո՛չ էլ անգամ 2016 թ․ ապրիլյանը։ Հնարավոր է զարգացման ՑԱՆԿԱՑԱԾ սցենար՝ սկսած հենց այսօր հրադադարի նորոգումից՝ վերջացրած օրեր ու ամիսներ տևող ակտիվ ռազմական գործողություններից, այդ թվում՝ ՀՀ տարածքում։