f

Անկախ

Ադրբեջան-Իսրայել զենքի առևտրի ծավալների գնահատումներ. ՀՅԴ-ական տնտեսագետ


Հայտնի է՝ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը շարունակում է իրենից ներկայացնել նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, 2019թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում նավթի և գազի արտահանմանը: Արտահանումը կազմել է 19,5 միլիարդ, որից 17,8 միլիարդ ԱՄՆ դոլարը (91 տոկոսը) նավթն ու գազն են:

Ի դեպ, ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են: Իսկ այդ երկրի ղեկավարի կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմներն էապես բարձրացնում են դրանց կայուն և անվտանգ շահագործման ռիսկերը:

Ադրբեջան-Իսրայել արտաքին առևտրի գնահատումներ.

Հատկապես վերջին տարիներին ներկայացվել են հիմնավոր տեղեկություններ և բազմաթիվ փաստեր առ այն, որ Ադրբեջանն իր նավթադոլարներով մեծաքանակ զենք ու զինամթերք է գնում Իսրայելից: Իհարկե, անհնար է լիարժեք հաշվարկել այդ մատակարարումների իրական ծավալները:

Բնականաբար, այս տեղեկատվությունը գաղտնի է: Դրա մի մասը հրապարակային է դառնում, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է հայկական երկու հանրապետությունների վրա և սադրում է մարտական գործողություններ:

Իսկ հայկական զինված ուժերը ոչնչացնում են թշնամու կողմից կիրառվող զինատեսակները, այդ թվում՝ իսրայելականը, և դրանք դարձնում են նաև հայտնի վիճակագրություն: Սա հատկապես վերաբերում է 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին:

Ադրբեջանա-իսրայելական զենքի առևտրի ընդհանուր ծավալների գնահատման տեսանկյունից հատկանշական որոշ փաստեր հայտնի են դառնում Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրության արդյունքում:

Այս նպատակով հատուկ առանձնացվել են 2014-2019թթ. համապատասխան ցուցանիշները (աղբյուրը):

Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իսրայելն ամենամեծ ծավալն ունեցող՝ երրորդ երկիրն է: Եվ գրեթե ամբողջությամբ արտահանվում է նավթամթերք: 2019թ. Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանի արտահանման 7 տոկոսը:

Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում Իսրայելը 40-րդ տեղում է, որի բաժինը կազմել է Ադրբեջանի ներմուծման ընդամենը 0,32 տոկոսը: Դեպի Իսրայել արտահանման տեսակարար կշիռը 22 անգամ գերազանցում է Իսրայելից ներմուծման տեսակարար կշռին:

Ավելին, 2014-2019թթ. դեպի Իսրայել Ադրբեջանի արտահանումը 40 անգամ գերազանցել է Իսրայելից ներմուծմանը: Ի դեպ, այս ժամանակահատվածում Ադրբեջանի ընդհանուր արտահանումը ընդամենը 25-30 տոկոսով է գերազանցել ընդհանուր ներմուծմանը: Օրինակ՝ 2019թ. այս ցուցանիշը կազմել է 30 տոկոս:

Ամփոփում 1.

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում բերված ցուցանիշներով Իսրայելի հետ համադրելի երկրներ չկան: Նաև՝ այս շեղումները տնտեսագիտական առումով պարադոքս են:

Սա հնարավոր է բացատրել հետևյալով. արտահանման և ներմուծման այս ահռելի տարբերությունը չի երևում հրապարակային վիճակագրությամբ և դա բաժին է ընկնում Իսրայելից Ադրբեջանին զենքի ու զինամթերքի մատակարարմանը:

Հատկանշական փաստեր.

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին՝ 2014-2015թթ., դեպի Իսրայել Ադրբեջանի տարեկան միջին արտահանումը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար: Պատերազմին հաջորդող երկու տարիներին՝ 2016-2017թթ., տարեկան միջին արտահանումը նվազել է երկու անգամ: Դրանից հետո, թշնամու և իր բարեկամ Թուրքիայի օրերս սանձազերծած պատերազմին նախորդող երկու տարիներին՝ 2018-2019թթ., դեպի Իսրայել ադրբեջանական նավթի արտահանումը նորից աճել է նույն չափով՝ երկու անգամ:

Ի՞նչ է ստացվում: Ե՛վ 2016թ., և՛ 2020թ. պատերազմներից առաջ Ադրբեջանը երկու տարի կրկնապատկել է դեպի Իսրայել իր նավթի արտահանումը՝ դիմացը ներկրելով իսրայելական լրացուցիչ զենք ու զինամթերք:

Տնտեսական գործոններով անհնար է բացատրել այն, որ Իսրայելում պարբերաբար կրկնապատկվում է ադրբեջանական նավթի պահանջարկը՝ վերջինիս կողմից պատերազմ սանձազերծելուց առաջ: Դրանից հետո նույն չափով կրճատվում է՝ մինչև հաջորդ պատերազմին նախապատրաստվելը:

Իրականում Ադրբեջանը նախապատրաստվել է պատերազմներին՝ ինտենսիվ կուտակելով նաև իսրայելական զենքն ու զինամթերքը:

Սակայն պարտվել է ու պարտվում է իր սանձազերծած պատերազմներում:

Ամփոփում 2.

Նախապատերազմյան ժամանակահատվածներում՝ 2014-2015թթ. և 2018-2019թթ., Իսրայելից Ադրբեջանին լրացուցիչ մատակարարվել է առնվազն 2,6 միլիարդ (տարեկան առնվազն 650 միլիոն) ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք:

2014-2019թթ. Ադրբեջանին իսրայելական զենքի և զինամթերքի ընդհանուր մատակարարումը գնահատվում է շուրջ 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար (տարեկան՝ ավելի, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար):

Ամփոփում 3.

Շարունակվող և պարբերաբար թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված, բաժին են հասնում Իսրայելին …

Թշնամի պետության թերզարգացած նավթահեն տնտեսության և դրա վրա իր կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմների հետևանքների գնահատումները լինելու են շարունակական և առավել խորքային:

Թադևոս Ավետիսյան

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Ավելին
Ավելին