f

Անկախ

Գնդակոծվում են Ստեփանակերտը և ՀՀ տարածքը. Բունդեսթագի պատգամավորների հայտարարությունը


Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցություն) և Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ կուսակցության) համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի   փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Ալբերտ Վայլերի պաշտոնական կայքում:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Որպես Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ՝ պահանջում ենք Հայաստանից և Ադրբեջանից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները: Բոլոր մասնակից կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ կառուցողական աշխատանքներ տանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին: Ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փորձերն ապակայունացնում են տարածաշրջանը և վտանգում տեղում մարդկանց անվտանգությունը:

Գնդակոծվում են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Բազմաթիվ քաղաքացիներ են զոհվել, կան մի շարք վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում. բռնությունը չի կարող լուծում լինել: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային հումանիտար իրավունքին:

Դրանից բացի մենք մեծապես մտահոգված ենք այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ: Թուրքական ուժերի ներգրավումը լրացուցիչ վտանգավոր բացասական ազդեցություն կունենա առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում նաև նրան դադարեցնել ռազմական հռետորաբանությունը:

Այս ծանր պահին մեր մտքերը երկու կողմերի զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»:

Ալբերտ Վայլեր Թիլ Մանսման Գերմանիա հայտարարություն Արցախ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին