Հետաքրքիր քննարկումներ են ադրբեջանա֊լեզգիական օրեցօր տաքացող բանավեճում, որ արդեն կռվի է սկսվում նմանվել, բայց դեռևս տեղեկատվական տիրույթում։ Արդեն օրինաչափություն է դարձել, ռազմաճակատից նորությունները կարելի է նույնիսկ չնայել. երբ թուրքերի գործերը վատ են կամ խնդիրները լեզգիների հետ սրվում են, հարձակվում են թափով, մեղադրանքներ ռուսների հասցեին՝ ձեռքի հետ լեզգիների արժանապատվությունը գցում ոտատակ։ Դե, բնական է, եթե հաղթական ադրբեջանական բանակը պարտվում է, միանշանակ ռուսներն են պատճառը։ Ինչպե՞ս կարող է աղքատ Հայաստանը, փոքրիկ Արցախը իրենց սատկացնել։ Մեկնաբանություններում էլ չալ փիսո, էլ քաչալ շուն, պարզվում է՝ Դաղստանը, անգամ անունը ադրբեջանական է, որ սովետները պոկել են, տվել Ռուսաստանին, ավարները, լեզգիները, մնացած լեռնական ազգերը ամեն ինչով իրենց են պարտական, բայց հացաքոռ են ինչպես հայերը, երբ Ղարաբաղը հարցը լուծեն, պատմականորեն իրենց պատկանող Դաղստանը հետ կբերեն, հետո Իրանի գերության մեջ մնացած ադրբեջանական հողերը, չշարունակեմ, Թիֆլիսը ցանկում պատվավոր տեղ ունի, վրացիների ականջից հեռու։ Բայց ամենահետաքրքիրը լեզգիների պատասխան տրամադրությունն է՝ խնդրում են Ռուսաստանին բացել իրենց ձեռքերը, գոնե չխանգարել։ Որքան հասկանում եմ, խնդրանքը կարող է և լսեն։