f

Անկախ

Կովկասյան Սպարտան․ Արցախի անկախությունը՝ գերխնդիր


Արցախը դարձել է կովկասյան Սպարտան, բայց պետք է ամեն ինչ անել, որ արցախահայությունը չարժանանա 300 սպարտանցիների ճակատագրին։ Մեզ բարոյական հաղթանակ պետք չէ։ Մեզ ապրող հերոսներ են պետք։

Մեզ իրակա՛ն հաղթանակ է պետք՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում։

Մեր բանակը ռազմի դաշտում իր կյանքի գնով է նվաճում անկախության ու ազատ ապրելու իրավունքը՝ պայքարելով թուրք–ադրբեջանական զույգի դեմ (վարձկան ահաբեկիչներին չհաշված)։

Ուժերն անհավասար են, բայց մեր մոտիվացիան բարձր է։ Այդ մոտիվացիայի հաշվին են մերոնք թնամուն հետ շպրտում Բերձորի հատվածում, Հադրութի շրջանում, Աղդամի ուղղությամբ ու Արցախի հյուսիսում։

Թուրքերն ուզում են նվաճել տարածք, իսկ մենք՝ ազատ ու անկախ ապրել Արցախի Հանրապետությունում։ Մեր զորքը ստիպում է աշխարհին տեսնել այս ամենն ու հաշվի նստել արցախահայության իրավունքների հետ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնելով 1915 և 1988 թվականներին տեղի ունեցածները, փաստացի հիմնավորեց, թե ինչու արցախահայությունը չի կարող լինել Բաքվի կառավարման ներքո։ Պուտինը հիմնավորում էր, որ էթնիկ հողի վրա կարող է հումանիտար ճգնաժամ առաջանալ։

Պուտինն իր վալդայյան ելույթում կոչ արեց նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ–ին ու Ֆրանսիային, ակտիվանալ, այլապես նրանց դերակատարումը հարավային Կովկասում կզրոյանա՝ թուրքական գործոնի ավելացման հաշվին։ Պուտինի ասածն այն էր, որ եթե Արևմուտքը համակերպվելու է արցախահայության հումանիտար ճգնաժամի հետ, ապա ինքը դա թույլ չի տալու՝ ստիպված լինելով տարածաշրջանային հարցերը (ներառյալ՝ Վրաստանը) քննարկել Էրդողանի հետ։

Դատելով ամենից՝ Թրամփն ու Մակրոնը, տարբեր հաշվարկներից ելնելով, որոշեցին շարժվել տեղից։ Ֆրանսիան դիվանագիտական պատերազմի մեջ մտավ Թուրքիայի հետ՝ իր դեսպանին հետ կանչելով այդ երկրից խորհրդակցության համար։

Ինչ մնում է ԱՄՆ–ին, ապա լուր հայտնվեց այն մասին, որ Սիրիայում ամերիկյան օդուժը հրթիռակոծել է թուրքամետ ուժերին։ Դրանից առաջ նույն բանն ավելի մեծ մասշտաբներով արել էին ռուսական ռազմատիեզերական ուժերը՝ թուլացնելով Թուրքիայի դիրքերը և ոչնչացնելով ահաբեկիչների օջախները։

Ուշագրավ է, որ ԱՄՆ–ը իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ու Ադրբեջանում հնարավոր ահաբեկչական վտանգի մասին ու կոչ արել զգոն լինել։ Իսկ դա նշանակում է, որ Արցախում ռուսական այնպիսի միջամտություն կարող է լինել, որը թուրք–ադրբեջանական զույգի սրտով չի լինելու։

Ի դեպ, Իրանն աղմկոտ լռություն է պահպանում այս թեմայով, ինչը նշանակում է, որ կովկասյան Սպարտան փրկելու հարցում մենք կարող ենք ականատես լինել աննախադեպ միջազգային կոալիցիայի՝ Ռուսաստան, կոլեկտիվ Արևմուտք՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ ու Ֆրանսիայի ակտիվ դիվանագիտական աջակցությամբ, Իրան։

Թե ինչ կունենանք «գետնի վրա», կերևա շատ մոտ ապագայում։ Ինչ էլ լինի՝ մեկ բան մեզ համար քննարկման առարկա չի կարող լինել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ։ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր գերխնդիրն է։ Մենք կճեղքենք պատնեշը և մենք կհաղթենք։

Կարևորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է։ Մնացածը լուծվելիք հարցեր են ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Արցախի ճանաչում Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին