f

Անկախ

Գրեք ինձ, հասնելու եմ նրան, որ պատասխանատու պետական մարմինները ամենասեղմ ժամկետներում լուծեն զորքի որևէ ջոկատի համար առաջացած կենցաղային խնդիրները


Վերջին 2-3 օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր մարտական ծառայություն իրականացնող հայկական կողմի կամավորականների կամ զորակոչված պահեստազորի որոշ խնդիրների մասին։

ԽՆԴԻՐ․

Արցախի մի տարածքում սեփական մաշկի վրա զգացած լինելով այդ խնդիրներից որոշները՝ պետք է շեշտեմ, որ պատերազմական իրավիճակում բոլոր տեսակի անհարմարությունները օբյեկտիվ են։ Իհարկե, ինչպես ամեն ոլորտում, բանակում ևս կարող են լինել անկարգապահ մարդիկ, երբեմն կարող է սնունդը ուշանալ։ Մեքենաները, որոնք դիրքեր են տանում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, հաճախ ենթարկվում են թշնամու ԱԹՍ-ների հարձակումների, հետևաբար հաճախ այդ ուշացումները կարող են օբյեկտիվ լինել։

Դա չի նշանակում, որ պետք է արդարացնել նաև որոշ դեպքերում 1-2 պատասխանատուի անգործությունը, սակայն եթե ականատես եք լինում արատավոր երևույթի, ապա դա նկարելով և հրապարակելով ինտերնետում՝ երկու առումով վնասում եք հայկական պետությանը․

1․ Թշնամին տեսնում է տեղանքը և զորքի այս կամ այն ջոկատի բարոյահոգեբանական վիճակը՝ ըստ այդմ որոշելով իր ռազմական հետագա քայլերը։

2․ Թիկունքում մարդկանց մոտ սխալ տպավորություն է ստեղծվում մեր ամբողջ բանակի մասին, ինչի հետևանքով կամավորների թիվը կարող է նվազել, հանրության մեջ խուճապ առաջանալ։

ԼՈՒԾՈՒՄ․

Եթե դիրքերում տեսնում եք լուրջ բացթողումներ կամ ձեր մտերիմը նկարել է այդպիսի բացթողում և ուղարկել, ապա այն ֆեյսբուքում տարածելուց առաջ մտածեք՝ գուցե ավելի ճիշտ է սա տրամադրել պետական մարմինների՞ն։ Կա ՊՆ, ՊԲ, ԱԱԾ, այլ կառույցներ ու թեժ գծեր, որոնք ունակ են ժամերի ընթացքում լուծել խնդիրը։

Չե՞ք ուզում գործ ունենալ պետական մարմինների հետ, կապ հաստատեք պատգամավորների հետ, նրանք ձեր միջնորդն են կառավարության հետ։ Բոլոր առիթներով հպարտանում եք, որ ֆեյսբուքյան ընկերների մեջ բազմաթիվ պատգամավորներ կան։ Գրեք նրանցից մեկին, առանց ավելորդ աղմուկի լուծեք խնդիրը։

Չեք ուզում գործ ունենալ նաև պատգամավորների՞ հետ։ Գրեք ինձ, բայց վստահ եղեք՝ չեմ հրապարակելու, այլ հասնելու եմ նրան, որ պատասխանատու պետական մարմինները ամենասեղմ ժամկետներում լուծեն զորքի որևէ ջոկատի համար առաջացած կենցաղային խնդիրները։ Պատերազմը ինքնահաստատվելու տեղ չէ, հետևաբար պետք է դադարեցնել ռազմադաշտից անթույլատրելի տեսանյութեր հրապարակելը։

Պատերազմը ծանր աշխատանք է, որտեղ մարդիկ սովորում են կառավարել իրենց վախերն ու դիմանալ սովին, ցրտին ու թշնամու հարվածներին։ Ֆիլմերում տեսած պատերազմները լինում են միայն ֆիլմերում։

խմբագրի ընտրանի Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին