Ուրբաթ օրը՝ փետրվարի 21-ին, Իրանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08: 00-ին: Գրում է Russian.rt.com-ը;
290 պատգամավորական մանդատի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության պաշտպանության խորհուրդը;
Ինչպես հայտնում է IRNA լրատվական գործակալությունը, ամբողջ երկրում ավելի քան 57 միլիոն մարդ քվեարկելու իրավունք ունի: