f

Անկախ

ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը 2020-ին շեշտակի աճել է, ստացված բողոքների թիվը էականորեն ավելացել է: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՄԻՊ-ի աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի ավելացել և ավելանում է: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի էլ ավելի է ավելանալու՝ պայմանավորված թե  գործունեության ոլորտների ընդլայնմամբ և թե ստեղծված իրավիճակով»,-ասաց Թաթոյանն ու ներկայացրեց վիճակագրական տվյալներ:

Եթե 2015-ին ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 5200 բողոք, 2016-ին՝ 5013, 2017-ին՝ 6417, ապա 2020-ի միայն մինչև հոկտեմբերի 31-ը ստացվել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ: Այս տվյալների մեջ չեն մտնում ՄԻՊ-ի այցերը քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլ վայրեր: Այս տվյալների մեջ չեն մտնում նաև ՄԻՊ-ի փորձաքննություններն օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքները, ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային ուսումնասիրությունները՝ միջազգային կոնվենցիոն մարմինների հետ աշխատանքներում:

«Մենք ունենք դրական լուծված գործերի 3 անգամ աճ՝ համեմատած նախորդ մի քանի տարիների հետ»,-ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին