f

Անկախ

ՀԿ-ների կողմից կոռուպցիայի նկատմամբ քաղաքական նպատակներով «օբյեկտիվության» դրսևորումների, խնդիրը մեր հասարակական պարզունակությունն է, համեմված ատելությամբ, նախանձով և «կույր սիրով


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ

Հայաստանում երկար տարիներ գործում էին և են «մասնագիտացված» հակակոռուպցիոն ՀԿ-ներ։ Մինչև 2018թ․ թվում էր, այո՝ թվում, որ դրանք լուրջ, մասնագիտական հաշվարկներով և վերլուծություններով, բացահայտում են «նախորդ, կոռումպացված ռեժիմի» հանցագործունեությունը, մեզ բացատրում, թե ինչ է քաղաքական կոռուպցիա, կոռուպցիայի ընկալում, կոռուպցիայի ինդեքս և զանազան այլ կոռուպցիոն հարցեր։ Եկավ 2018թ․ «թավշյա և այլն», իրականում «հազարավոր զոհեր տվող, Արցախի հանձնման, հետագայում Սյունիքի հանձնման» հեղափոխությունը։ Եվ, Օ՜ ՀՐԱՇՔ, Հայաստանում վերացավ կոռուպցիան։ Այլևս չկար քաղաքական կոռուպցիա, այն է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները, կամ ինչպես հարկն է աել, նրանց հետ փոխկապակցված անձինք,չէին «ընտրվում» պատգամավորներ, չէին նշանակվում պետական պաշտոնների։

Հայաստանում, չէր գործում ստվերային պարգևավճարների, ինչպես ասում են «ինստիտուտը», որը հետագայում, բացահայտվելուց հետո, չդարձավ «օրինական» կոռուպցիա։ Վարչապետի տիկնոջ հիմնադրամների հոսքերն, իհարկե, կոռուպցիա չէին։ Այլևս Հայաստանում, բոլոր պետական գնումները կատարվում էին բաց, թափանցիկ մրցույթներով և միայն հազվագյուտ, խիստ անհրաժեշտ դեպքերում՝ մեկ անձից, այն էլ ոչ փոխկապակցված ։ Հայտնի դարձան ծխախոտի արտահանման դեպքեր՝ Սոչի և Վորոնեժ։ Իհարկե, դրանք մաքսանենգության դեպքեր չէին, ինչպես փորձում էին ներկայացնել «նախկինները»։ Այսօր հրապարակված․ կնքված զենքի առևտրի մասին փաստաթղթերն, իհարկե, նույնպես կեղծիք է։

Իրականում, անկախ այդ ՀԿ-ների կողմից կոռուպցիայի նկատմամբ քաղաքական նպատակներով «օբյեկտիվության» դրսևորումների, խնդիրը մեր հասարակական պարզունակությունն է, համեմված ատելությամբ, նախանձով և «կույր սիրով»։

Ցանկացած, այլ՝ պետականություն հարգող ժողովրդի համար, նույն 2018թ․ հայտնի հեռախոսային գաղտնալսումները, բավական կլինեին ողջ իշխանության հրաժարականի համար, անկախ մեղադրվող անձանց նկատմամբ վերաբերմունքից։ Բայց , մենք՝ «հպարտներս» , ավելի քան 70% ձայն տվեցինք նրանց։ Հետագայում, նույնպես հրաժարական կպահնջեինք , գաղտնի և «օրինականացված» պարգևավճարների, ծխախոտային սկանդալի , այսօր մեր թշնամուն զենքի վաճառքի համար։Իսկ եթե , համարում եք սուտ է, ապա թող հրաժարական տան, որ քննչական մարմիններն անկաշկանդ քննություն կատարեն։Նույնպես, այսպես են վարվում քաղաքակիրթ երկրներում։

Ի՞նչ եմ խոսում, վարչապետը տալով հազարավոր զոհեր, Արցախը նվիրեց, շուտով Սյունիքը նույնպես կնվիրի Ադրբեջանին․․․ և դեռ պաշտպաններ ունի։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Կոռուպցիա

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին