Իսրայելի կառավարությունը զինվորականներին հրահանգել է պատրաստվել Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարվածին: Այդ մասին հայտնում է Axios տեղեկատվական պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի իշխանությունները կարծում են, որ հարվածը կարող է հասցվել մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնից հեռանալը:
Միևնույն ժամանակ, Իսրայելը ԱՄՆ-ի նման ծրագրերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունի:
Ըստ պորտալի զրուցակցի, նախապատրաստական աշխատանքները տարվում են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների համար դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը սպասելիս՝ «շատ խոցելի ժամանակահատվածում»: