f

Անկախ

Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ պետության գլուխը, նա կառավարության ղեկավարն է՝ ոչ նախանձելի քաղաքական վախճանով․ Հայկ Հովհաննիսյան


Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը դիմել է կառույցի իր գործընկերներին՝ նշելով, որ գործադիրն ու դրա ղեկավարը դատական իշխանության հետ հորիզոնական հարաբերությունների մեջ են, Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը, նա պարզապես գործադիր իշխանության գլուխն է, որի ձեռքում, ցավոք, սահմանադրությամբ մեծ իշխանություն է կենտրոնացել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բարձրագույն դատական խորհրդին

Հարգելի գործընկերներ,

Նոյեմբերի 30-ին ձեր ոչ լրիվ կազմով, առանց ԲԴԽ նախագահի, և անհայտ օրակարգով ՀՀ կառավարության շենքում գործադիրի և իրավապահների ղեկավարների հետ հանդիպումը` առերևույթ խարխլում է իշխանությունների բաժանման և փոխզսպման սկզբունքը։ Արդյունքում խորանում է պետության փխրունությունը, վտանգվում է առանց այն էլ քայքայված հանրապետության գոյությունը, որի կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայ ժողովրդի և նրա գոյության համար Հայկական Լեռնաշխարհում։

Ֆրանսիայի ԲԴԽ նախագահն օրինակ, ըստ արարողակարգի, ողջույնի համար ձեռքը չի մեկնում Ֆրանսիայի նախագահին։ Դա, ըստ ֆրանսիացիների, ընդգծում է Ֆրանսիայի նախագահի և ԲԴԽ նախագահի հավասարությունն ու դատական իշխանության անկախությունը։

Արժե կրկնել, ի լուր բոլորի, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս։

Գործադիրը, և առավել ևս դրա ղեկավարը, դատական իշխանության հետ պարտավոր են գտնվել հորիզոնական և ոչ երբեք ուղղահայաց հարաբերությունների մեջ։ Իշխանության գերկենտրոնացումը նույնիսկ ամենավեհ անձի ձեռքերում` անխուսափելիորեն հանգեցնում է դիկտատուրայի` մարդկանց զրկելով արժանապատվությունից ու արդարությունից։

Այժմ, քան երբեք, դուք, ազատ ու անկախ եք, և հարկ է շարունակել այդ անկախության ու ազատության ցուցադրումը։ Առանց անկախ դատարանի` հանրապետությունը, այսինքն մեզնից յուրաքանչուրի ներկան ու ապագան վտանգված է։

Դժվար թե Փաշինյանը ձեզ կառավարության շենք հրավիրելու ևս մեկ փորձ անի, սակայն այդպիսի հրավերի դեպքում հարկ է, որ դուք մերժեք այն։ Ասելիք ունի, թող ինքը հյուրընկալվի ձեզ, չէ՞ որ նա ձեր վերադասը չէ։

Դատական իշխանության բարեփոխման ուղիների ու կայացման հարցում մենք հաճախ ունեցել ենք տարաձայնություններ: Մեր գաղափարական բախումների արտահայտչաձևերից մեկն էլ, իմ հատուկ կարծիքն էր` դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգի և անկեղծանալով ինքնաբժշկվելու մասին, ինչն էլ հիմք հանդիսացավ ԲԴԽ-ում իմ հանդեպ հարուցված կարգապահական վարույթի այսօրվա նիստին։ Գուցե իմ որոշ համարձակ արտահայտություններ ժամանակին առաջ բերեցին ձեզնից շատերի ցասումը։ Սակայն այժմ, ես ձեզ և բոլոր դատավորներին խնդրում եմ տոգորվել քաջությամբ և քաղաքական խաղերից զերծ մնալու իմաստնությամբ։

Հիշեցե՛ք, որ երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը, ապա յուրաքանչյուր դատավոր ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն դատավորական անկախության։

Խնդրում եմ ձեզ, շարունակեք պաշտոնավարել այնպես, որ դատական իշխանության անկախությունը չթվա ստվերված և չխարխլվի իշխանությունների բաժանման ու հակակշռման սկզբունքը։ Պարադոքսալ է, բայց դատական իշխանությանն է բաժին ընկել հայկական պետականության փշրանքների պահպանության սուրբ առաքելությունը` գործադիրին ու օրենսդրին հակակշռելու և զսպելու իր գործառույթով:

1787 թվականին Ֆրանկլինին հարցրին, թե ի՞նչ կծնվի ԱՄՆ սահմանադրության վրա տարվող աշխատանքներից. «Հանրապետություն (re public) – պատասխանեց Ֆրանկլինը, եթե կարողանաք այն պահպանել»։

Պահպանենք և մենք «ռես պուբլիկան (res publica)» (հանրային բարիքը) ամեն տեսակ ոտնձգություններից։

Այժմ, բոլորս պետք է միավորենք մեր ջանքերը ռազմագերի մեր զավակներին վայրկյան առաջ տուն վերադարձնելու համար, ազատվենք հոռետեսության իշխանությունից, գործենք մտածված և եղբայրաբար։

Հայաստանը կուղղի իր մեջքը, կամոքի վերքերն ու ոտքի կկանգի, եթե մենք իրապես նախընտրենք հանրային շահը անձնականից»։

Հայկ Հովհաննիսյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին