f

Անկախ

Համեմատելու եզրեր, կներեք, չկան


Այսօր Հայաստանի ղեկավարը «դե յուրե» նիկոլ փաշինյանն է, որը կատաստրոֆիկ համառությամբ կառչել է վարչապետի աթոռից:

Վաղը, շատ հնարավոր է, որ ձևավորվի անցումային կառավարություն, որը կգլխավորի ազգային, պետական գործիչ Վազգեն Մանուկյանը: Բնականաբար, համեմատելու եզրեր չկան ո՛չ անհատական, ո՛չ գաղափարական ու քաղաքական առումներով: Ավելին, հարկ ենք համարում նախապես ներողություն խնդրել Վազգեն Մանուկյանից համեմատության համար՝ վստահությամբ, որ նա ըմբռնումով կվերաբերվի այս հրապարակմանը:

Ի՞նչ ունենք՝ ի դեմս նիկոլ փաշինյանի և նրա գլխավորած իշխանության

Ունենք քաղաքական և անհատական 0 (զրո) պատասխանատվությամբ գործիչ և նույնպիսի հատկանիշ կամ անորակություն դրսևորող խմբավորում:

Ունենք պոպուլիստ (ամբոխահաճ), դատարկախոս, մշտապես ներքին ատելություն և ներհասարակական բաժանումներ հրահրող, հիստերիկ և անհավասարակշիռ պահվածք ու վարք դրսևորող, ուղղակիորեն ստախոս գործիչ, որը նաև պետության ղեկավարի պաշտոնում է, որը արդեն երկուսուկես տարի պետություն է ղեկավարում, հրամաններ տալիս ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Զինված ուժերին:

Ունենք անորոշ ու տարտամ, հեղհեղուկ գաղափարական պատկերացումներով և դիրքորոշումներով աչքի ընկած գործիչ և նրա կողմից գլխավորած խայտաբղետ, անհասկանալի քաղաքական կենսագրությամբ ու անցյալով, «քաստինգ»-ով կազմված բազմույթ:

Ունենք արկածախնդիր, շանտաժի գործելակերպ դրսևորող, ինքնասիրահարված, որևէ այլ տեսակետ կամ կարծիք ընկալել չկարողացող, ավելին՝ ցանկացած քննադատության ետևում դավադրություն ու «նախկինների ռևանշ» տեսնող բարդույթավորված մեկը:

Ի՞նչ հատկանիշներ է դրսևորել Վազգեն Մանուկյանը

Պատասխանատու պետական և քաղաքական գործիչ, ըստ որում, և՛ քաղաքական, և՛ անհատական ընդգծված պատասխանատվության, պատվախնդրության զգացում, սկզբունքայնություն: Վազգեն Մանուկյանը երբեք չի վախեցել, հատկապես որպես պետական գործիչ, մտնել պատասխանատվության տակ, ստանձնել պատասխանատվություն, նույնիսկ ամենից ծանր ու անհույս թվացող իրավիճակներում և պայմաններում:

Իրական քաղաքական ու անհատական համարձակությունը հենց դա՛ է, այլ ոչ թե գլխարկի վրա ինչ-որ բան գրելը:
Ավելին, Վազգեն Մանուկյանը մի՛շտ հանդես է եկել իր՝ ոչ պակաս խարիզմատիկ կերպարով: Ի տարբերություն ոմն մեկի, որ այս կամ այն կերպարի մեջ մտցվելու քաղտեխնոլոգիական հնարանքների է դիմել:

Վազգեն Մանուկյանն ունի գաղափարական կոնկրետ կողմնորոշում՝ ազգային և ժողովրդավարական արժեքների ընդգծված հենքով:

Գիտական, մաթեմատիկական տրամաբանություն, ներկայացրած մոտեցումները գնահատականները, որոշումները փաստարկված հիմնավորելու, բացատրելու կարողություն:

Քննադատության ընկալունակություն, ամենատարբեր ուղղվածության և քաղաքական կողմնորոշման գործիչների, ուժերի հետ հարաբերություններ կառուցելու, համագործակցելու և աշխատելու կարողականություն:

Չնայած ամենաբարձր պետական պաշտոններ զբաղեցնելուն՝ հնարավորինս պարկեշտ քաղաքական կենսագրություն:

Իրական ներդրում Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործում:

Իրական ու անուրանալի ներդրում՝ Հայաստանի Զինված ուժերի ձևավորման ու կայացման գործում:

Իրական ու անուրանալի ներդրում՝ Արցախի ազատամարտում հաղթանակի հասնելու գործում:

Իսկապես չկան համեմատության եզրեր:

Վազգեն Մանուկյանն իր ամբողջ գիտակից կյանքում, առավել ևս՝ քաղաքական գործունեության ընթացքում եղել է ստեղծող, կազմակերպող, համախմբող, կոնկրետ խնդիրներ լուծող կամ լուծելու համար անհրաժեշտ միավորում ձևավորող:

Իսկ նիկոլ փաշինյանը թե՛ ընդդիմադիր աշխատած տարիներին, թե՛ մանավանդ որպես պետության ղեկավար, եղել ու մնացել է «քանդող»: Ու, ինչպես տեսանք, նաև՝ երկրաքանդ: Ու կարծես չի հանդարտվում: Բայց «հանդարտեցնելը» կենսական անհրաժեշտություն է այլևս:

Արմեն Հակոբյան

 

Վազգեն Մանուկյան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին