ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին հայտարարել է, որ երկրում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսից 321 մարդ է մահացել, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 50.016-ի: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19-ի 12,151 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1,028,986-ի:
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով ախտորոշվել է 66.015.170 մարդ, որոնցից վերականգնվել է 42.463.503-ը, մահացել՝ 1.521.066-ը:
Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (14,372,568), Հնդկաստանում (9,608,211) և Բրազիլիայում (6,533,968): Ռուսաստանը վարակվածների թվով չորրորդ հորիզոնականում է (2,410,462):