Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մեկնարկել են կորոնավիրուսային վարակի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ պատվաստանյութը մեկ ամսվա ընթացքում կփորձարկվի արդեն մարդկանց վրա: Երկու պատվաստանյութերը պարբերաբար կներարկվեն 18-ից 50 տարեկան քաղաքացիներին, որոնց կորոնավիրուսի թեսթի պատասխանը բացասական է եղել: Պատվաստվելուց հետո նրանց մոտ կստուգվեն հակամարմինների և իմունիտետի մակարդակը:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հույս էր հայտնել, որ իրանական կորոնավիրուսային պատվաստանյութերը պատրաստ կլինեն արդյունաբերական արտադրության մինչև 2021 թ․ գարուն: