f

Անկախ

Պետական դավաճանության, պետության կործանման հերթական քայլերն են արվում՝ մասնագետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահման գծելու մասին


«Սա Հայաստանի ողնաշարը կոտրելու և Հայաստանը  վերջնականապես ոչնչացնելու քաղաքական գիծ է, որ այսօրվա իշխանությունները տանում են»,- ասում է միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ մեկնաբանելով մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանի հարցը լուծելու մասին փոխվարչապետի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանը կհստակեցվի և իրավական ձևակերպում կստանա բնակցությունների արդյունքում։ Իսկ բանակցություններն էլ տեղի են ունենալու ռուսական կողմի միջնորդությամբ։

«Իրավական սահման որպես այդպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք որ հիմք են հանդիսանալու այդ բանակցությունենրի համար և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացում տեղի են ունենալու բանակցություններ։ Ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը որպես այդպիսին բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը», - հայտարարել է Ավինյանը։

Արմեն Մանվելյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ ուզում ենք Ադրբեջանի առջև հերթական կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրել։

«Նմանատիպ փաստաթուղթ չի կարող գոյություն ունենալ պետությունների միջև, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ և միջազգային օրենքներով իրար հետ չեն համագործակցում»,- ասում է նա։

Հարցին՝ իրավական փաստաթղթի ընդունումն արդյոք նշանակում է, որ մենք այդպիսով ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի բռնազավթված տարածքներն էլ հետը, Մանվելյանը դրական պատասխան է տալիս։ Նրա խոսքով՝ սա նշանակում է օրինականացնել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթումը։

«Ստացվելու է, որ  մենք Ղարաբաղի զավթած տարածքները ճանաչում ենք որպես Ադրբեջանի մաս։ Այսպիսով   փակում ենք հարցը և այլևս հավակնություններ չենք ունենում»,- ասում է նա։

Մասնագետը  շեշտում է, որ իրավական սահմանների վերաբերյալ որևէ փաստաթղթի ընդունումը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերելու՝ սկսած նրանից, որ Ադրբեջանը կպահանջի սահմանների փոփոխություն Տավուշում և Նախիջևանի ուղղությամբ։  

«Եվ Տավուշի, և Նախիջևանի ուղղությամբ, երբ 90-ականներին սահման էր գծվում, դա արվել  է  ոչ թե սովետական սահմանով,  այլ գծվել է մեր անվտանգության խնդիրներից ելնելով,  զբաղեցվել են այն բարձուքնները, որոնք ապահովում էին  մեր անվտանգությունը»,- ասում է  Մանվելյանը՝ որպես օրինակ մատնանշելով Երասխից դեպի Սյունք տանող  ճանապարհը․ այն նախկինում գնդակոծվում էր ադրբեջանցիների կողմից, հիմա ճանապարհի անվտանգությունն ապահովված է։ Մասնագետը կարծում է, որ Ադրբեջանն առաջ կքաշի նաև ՀՀ տարածքում անկլավների հարցը։

 «Այս պայմաններում ո՞նց են պատկերացնում այդ սահմանագծումը, երբ դեռ մեր երեխաների արյունը չի չորացել։ Պետական  դավաճանության, պետության կործանման հերթական քայլերն են  արվում»,- ասում է նա։

Մասնագետը նաև շեշտում է՝ միջազգային օրենքներով սահմանագծումը բավականին բարդ և երկարատև գործընթաց է։ Որպես օրինակ մատնանշում է Ռուսաստանի և Լիտվայի միջև  սահմանի գծումը, որը սկսվել է 1992-ին և ավարտվել 2015-ին։

«Այսինքն ամեն  սանտիմետրի համար, ամեն քար ու թփի համար իրենք վիճել են, բանակցել են, եկել են ընդհանուր եզրակացության ու նոր առաջ են գնացել։ Հետևաբար  իրենք որ ասում են՝  արագ տեմպերով  սահման է գծվելու, սա ընդամենը  դավաճանական քայլ է»,- ասում է Մանվելյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա․ Սովետական Միության հանրապետությունների միջև սահմաններ գոյություն չեն ունեցել, եղել է   վարչատարածքային բաժանում, որը տարիների ընթացքում  անընդհատ փոխվել է ու, ցավոք սրտի, ոչ ի օգուտ մեզ։

«Օրինակ, 1921-ին Հայաստանի տարածքը 31 հազար քմ էր, հիմա 29,7 է։ Նախկինում մենք Ղարաբաղի հետ կապող միջանցք ունեինք Լաչինով  և դա օրինական էր, հետագայում այդ միջանցքը  կորցրեցինք։ Այստեղ շատ հարցեր կան, որոնք  միջազգային իրավունքի մասնագետների տարիների  խորքային քննարկման առարկա պետք է դառնան»,- ասում է նա։

Դեմարկացիայի երկարաժամկետ գործընթաց լինելը շեշտում է նաև իրավաբան Արթուր Ղազինյանը՝ շեշտելով, որ հիմա տեղի ունեցողը որևէ իրավական ուժ չունի․  «Այժմ  Հայաստանն անտերության է մատնված, Հայաստանի սուվերենությունը և սահմանների անխախտելիությունը խախտված է, հետևաբար ադրբեջանցիներն անում են այն, ինչ գտնում են հարմար՝ չհանդիպելով լուրջ դիմադրության»։

Անդրադառնալով հանձնաժողով ստեղծելու և բանակցությունների միջոցով սահմանները հստակեցնելու թեմային՝ Ղազինյանն ասում է, որ ներկայիս իշխանությունները նման քայլի դիմելու բարոյական իրավունք պարզապես չունեն։  «Մենք չենք ճանաչում այս  իշխանության լեգիտմիությունը,  և նրա արած որևէ գործողություն հետագայում կհամարվի առոչինչ»,- ասում է Ղազինյանը։

 

Արմեն Մանվելյան խմբագրի ընտրանի պետական դավաճանություն Հայ-ադրբեջանական պետական սահման հայ-ադրբեջանական հակամարտություն Տիգրան Ավինյան Արթուր Ղազինյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին