ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի օրական թիվն աճել է 7501-ով։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: Գրում է Russian.rt.com-ը։
Այսպիսով, երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,115,770-ի:
24 ժամվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 251 մարդ, Իրանում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 52447-ի:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 72 միլիոնը։