Մեծ Բրիտանիայի ոստիկանության աշխատանքների հարցով ներքին գործերի փոխնախարար Քրիստոֆեր Մոլթհաուսը հայտարարել է, որ բրիտանական ոստիկանության աշխատակիցներն ավելի վճռականորեն կարձագանքեն COVID-19 կորոնավիրուսային վարակի պատճառով սահմանված կարանտինի խախտումներին:
Այդ մասին նա խոսել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:
Նրա խոսքերով՝ ոստիկանությունը սկզբում խախտողներին համոզելու ռազմավարություն կձեռնարկի, ապա հետո միայն գործողություններ կիրականացնի: Սակայն եթե դա չօգնի, ապա իրավապահ մարմիններն ավելի կոշտ կարձագանքեն:
«Բայց ես կարծում եմ, որ դուք կտեսնեք, որ ոստիկանությունը կսկսի ավելի արագ գործել՝ օրենքի կիրառումն ապահովելու համար», - նշել է նա:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ իրավիճակ էր հայտարարել քաղաքում ՝ հիվանդանոցներում գերբնակեցման սպառնալիքի պատճառով: