Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի կլինիկայի էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան խոսել է արագ քաշի կորստի կանոնների մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, անհրաժեշտ է օգտագործել կալորիականության պահպանման բանաձևը, որը «քաշի կորստի ոսկե բանաձև» են անվանում: Դրա համար հարկավոր է ձեր քաշը բազմապատկել ակտիվության գործակցով: Պասիվ ապրելակերի դեպքում այն հավասար է 28-ի, միջին ակտիվության դեպքում, երբ մարդը շաբաթը երկու կամ երեք անգամ սպորտով է զբաղվում և օրական 10 հազար քայլ կատարում՝ 31։ Եթե մարդը շաբաթական հինգ օր կամ ավելի մարզվում է, ապա նրա ակտիվության գործակիցը 33 է:
«Նիհարելու համար հարկավոր է ստացած թվից հանել հանել 10-15 տոկոս: Դա 200-300 կկալ է՝ մոտավորապես չամիչով մեկ բուլկի», - գրել է Պավլովան ինստագրամի իր էջում:
Արդյունքում ստացված թիվը կիլոկալորիաների քանակն է, որը պետք է կիրառել նիհարելիս: Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել առավել արդյունավետ արդյունքի համար ավելի շատ տաք ջուր խմել: