Հունվարի 25-ին, ժամը 22:49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող ավտոտնակում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:19-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և թափքը՝ մասամբ: