Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը ստեղծում է էլեկտրոնային հերթում գրանցվելու հնարավորություն, հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը:
«2021 թվականի փետրվարի 3-ից հնարավորություն կստեղծվի սովորական կարգով ընդունելության գրանցվել էլեկտրոնային հերթի միջոցով: Գրանցվելու համար համապատասխան հղումները տեղադրված են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության կայքի «Հյուպատոսական հարցեր» բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հյուպատոսական ընդունելությունն իրականացվելու է սանիտարա-համաճարակաբանական անվտանգության պահանջներին խիստ համապատասխան: Այցելուները պետք է լինեն դիմակներով եւ ձեռնոցներով, պահպանեն սոցիալական հեռավորություն: