f

Անկախ

Ռոմանոս Պետրոսյանի կինը, քենին, եղբոր կինն են դպրոցների տնօրեններ ընտրում


2020թ. հունվարի 22-ին Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ  դպրոցում տեղի ունեցան գործադիր տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը և նույն քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը: Հանրակրթական դպրոցի տնօրենին ընտրում է կառավարման խորհուրդը, որը բաղկացած է 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: Հիմնական դպրոցների դեպքում մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչների թիվը նույնն է, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի մյուս 4-ից երեքը արդեն ներկայացնում են մարզպետարանը, իսկ մեկը՝ համայնքը: Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ընտրությունների ժամանակ խորհուրդի ձայները բաշխվեցին հավասար՝ 4/4: Այս դեպքում, ըստ գործող կարգի, վերջնական որոշումը կայացնում է նախարարը: Թեկնածուներից Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ կառավարման խորհրդի այն 4 անդամը, ովքեր ներկայացնում են ԿԳՄՍ-ն ու մարզպետարանը, Ռոմանոսի ազգականներն են, մարզպետարանի  աշխատակիցները կամ էլ Պետրոսյանի ջանքերով տարբեր պետական հաստիքներում տեղավորված անձիք: Այլ խոսքով՝ այդ մարդիկ իրենց ընտրությունը կատարել են ելնելով ոչ թե դպրոցի զարգացման ծրագրից  կամ կատարված աշխատանքների գնահատականից, այլ պարզապես քաղաքական պատվեր են կատարել: Սակայն սա դեռ ամենը չէ: Ռոմանոսի սույն ձեռագիրը երևացել է ոչ միայն այս, այլև մարզի մի շարք այլ, այդ թվում նաև նույն քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, որի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել Ռոմանոսի դեմ: Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներն են Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքերի, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում: Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում: Այդ մարդկանցից մեկը օրինակ Ռոմանոսի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7,  10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Լուրեր կան, որ այս տիկինը, տարբեր տեղերում բացահայտ հայտարարում է, որ թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի հարցը արդեն իրենք որոշել են և ինչքան ուզում են՝ թող բողոքեն, միևնույն է, բան չի փոխվելու: Հիշեցնենք, որ սույն դպրոցի մանկավարժներն, աշակերտներն ու ծնողները ընտրություններից հետո եկել էին ԿԳՄՍ շենքի դիմաց, պնդել, որ իրենք չեն ցանկանում աշխատել Ռոմանոսի դրածոյի հետ: 

Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդը այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ  ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանը է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում եւ Ռոմանոսի կադրերից է:

Ռոմանոսը դպրոցների կառավարման խորհուրդները յուրայիններով է լցրել ոչ միայն Աբովյանում: Նույն պատկերն է Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան քաղաքներում և այլ համայնքներում: Մինչդեռ մարզպետ նշանակվելիս Ռոմանոսը հայտարարում էր, որ մարզը դարձնելու է էտալոն, որ ինքը և իր քաղաքական թիմը նոր արժեհամակարգ և քաղաքական մշակույթ են բերում և անընդհատ պատեհ-անպատեհ առիթներով նախկին տնօրեններին, ինչպես նաև ուսուցիչներին մեղադրում էր են նախկին արժեհամակարգ կրելու մեջ: Դպրոցների կառավարման գործը յուրայիններին տա՞լն է նոր քաղաքական մշակույթը:

Պարզ է  մեկ բան, որ իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել դպրոցները կուսակցականացնելու գործելաոճից, այլև այն ավելի են կատարելագործել ու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններում ձայներ ապահովելու համար ամեն բան անում են դպրոցները իրենց տոտալ վերահսկողության տակ գցելու համար:

Հ.Գ. Հրապարակում ենք մեր ձեռքն տակ եղած փաստաթղթերի կրկնօրինակները: Սրանք ասվածի ապացույցն

Կոտայքի մարզ դպրոց Ռոմանոս Պետրոսյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին