ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը փորձում էր քարոզչություն իրականացնել՝ ազդելու ԱՄՆ 2020 թ. նախագահական ընտրությունների վրա, որպեսզի հասնի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պարտությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին է վկայում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի զեկույցը:
«Մեր գնահատականներով՝ Թեհրանի ջանքերը՝ ազդելու 2020 թ. ընտրությունների արդյունքի վրա և Իրանի ղեկավարության մտադրությունները՝ թույլ չտալ Թրամփի վերընտրվելը նաև այն գիտակցման պատճառով է եղել, որ ռեժիմը բախվել է Միացյալ Նահանգների կողմից զգալի սպառնալիքների», - նշված է փաստաթղթում:
Բացի այդ, հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը «միջամտության գործողություններ է իրականացրել» ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 2020 թ, և իբրև փորձել է վարկաբեկել նախագահի թեկնածու Ջո Բայդենին: