Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել իսրայելական XT Management ընկերությանը պատկանող բեռնանավի վրա: Այս մասին հայտնում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բեռնարկղերով Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող նավը վաղ առավոտյան խոցվել է հրթիռից, որը իրանցի զինվորականները արձակել են Արաբական ծով:
Նշվում է, որ նավը վնասվել է, սակայն շարունակել է նավարկել դեպի նշանակման նավահանգիստ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի մասին արդեն տեղեկացվել է իսրայելական XT Management ընկերության սեփականատեր Ուդի Անխելը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում: Անվտանգության ուժերը հաղորդագրություն են ստացել դեպքի մասին, և ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի քանի նմանատիպ միջադեպերի ֆոնին նրանք փորձում են գնահատել, թե արդյո՞ք Իրանը ծովում Իսրայելի դեմ նոր ճակատ է բացել։
Հաղորդվում է նաև, որ նավը կշարունակի իր ճանապարհը երթուղով, նրանք մտադիր են այն վերանորոգել Հնդկաստանում:
Մարտի սկզբին հաղորդվել էր, որ Միջերկրական ծովում իրանական բեռնարկղային նավը հարձակման է ենթարկվել ահաբեկիչների կողմից: