f

Անկախ

Վերջապես «բաժանեցին» մեդալները, բայց չեմ ընդունում...


Կներես, Պարգև՛, դառն եմ։

Հունվարին քեզ հետմահու պարգևատրել են, էսօր վերջապես ՛՛բաժանեցին՛՛ մեդալները։

Արիություն չի լոկ, հսկա պարգև է մեզ բոլորիս քո կողմից, բայց չեմ ընդունում, ջանա․․․

ոչ էս ձևով ու հանգամանքներում․․․

ոչ մեր կողմից հյուսված էս զավեշտում․․․ չէ, ու վերջ!

***

- Այո,

- Նաիրա, վայենկոմատիցա, վաղը 11-ին կլինեք մասիվի թաղապետարան Պարգևի հետմահու մեդալը ստանալու։

- Կներեք, մի հատ էլ կասե՞ք։

Շատ անհամբեր կոպիտ տոնով․

- 11-ին մասիվի թաղապետարանի դահլիճ։

Դրեցին․․․ հետ եմ զանգում, որ հասկանամ, ինչ փաստաթուղթ պետք է հետս տանեմ, ոչ ոք չի պատասխանում։ Հաջորդ օրը զանգիս պատասխանում են․․

- ընգերուհի ջան, չգիտենք, մեզ տվել են էդ մեդալները ասել են "բաժանեք" (наша хата с краю@Վայ-էն․․․կոմ․․ատ ԿԱՄ վայ․․․էն․․․քո․․мат)...

Մտածում եմ "լավ, ինչո՞ւ հնարավոր չէր շաբաթվա սկզբին զանգել ասել․․․ ուրբաթ օրը․․․ և այլն․․․ գոնե պլանավորեիր գործերդ, բայց չէ, դու պլանավորելու իրավունք չունես, քեզ լավություն են անում․․․ հետմահու մեդալ են "բաժանում"։ Ու չգիտես էլ, էդ մեդալը վերցնելն է ճիշտ, թե ․․․

Իսկ ինչո՞ւ են անունով անվանում, ծանո՞թ էին։ Իչնո՞ւ չի նշում առնվազն զինծառայող Տերոյանի․․․ էլ չեմ ասում հերոս Տերոյանի, կամ կոչումը․․․ երևի մի բուռ ազգ ենք, բոլորս քույր-եղբայր։

Լավ․․․

Գնում ենք մասիվի թաղապետարան։

"Համեցե՛ք, նստե՛ք դահլիճում"։

Դահլիճի փոշոտ կարմիր աթոռների վրա․․․ սև հագուստով, սև սրտերով, սև օրեր տեսած ու էլ երբեք չսպիտակող․․․ մայրեր, հայրեր, կանայք, եղբայրներ․․․զավակներ․․․ իսկ իրականում իրենց ստվերներ․․․

Չեմ ուզում նկարագրել որքան խղճուկ էր միջոցառումը․․․ այսինքն միջոցառում էլ չէր․ հերթով հրամանների ընթերցում, անունների բարձրաձայնում և թաղապետի կողմից մեդալի փոխանցում։ Չգիտեմ էլ, արդյոք ռազմական պաշտոնյայից չպիտի՞ շնորհվի․․․ անունը կարդալիս, ոչ ոք չպիտի՞ հարգ տա, ոչինչ չգիտեմ․․․ Միայն շատ պարտաճանաչ մի կին հեռախոսով որսում էր հանձնման պահը՝ երևի հաշվետվություն պատրաստելու համար։

Գիտեմ, որ ոտնկայս հարգանքի տուրք չի մատուցվել, հիմն չի հնչել, ոչինչ չի խոսվել, եթե չհաշվենք ծնողներից մեկին․

- ինչու մեր տղաները սրա՞ն էին արժանի։ Այս պետությունը մի լրագրող էլ չունե՞ր, որ այսօր ներկա լիներ։

Զայրացած դուրս եկավ, դուռը շրխկացրեց։

"Հետևել օրինակի՞ն, ցույց տալ, որ համամիտ ես, թե մնալ ու ներկա լինել մնացած տղաների հիշատակմանը․․․ Յուրաքանչյուր տղայի անունը լսելիս փորձում ես պատկերացնել իրեն, մտովի ներողություն ես խնդրում․․․ ցավոք, ոչ թե շնորհակալությունն է առաջինը մտքիդ, այլ ներողությունը․․․

Մնացածը լուռ ու խոնարհ լալիս էին․․․ խոսել էլ չէին ուզում, երբեմն լուռ ձեռք էին մեկնում մոտ նստած հեկեկող բախտակիցներին մխիթարելու․․․ Դահլիճը ոչ թե տխուր հպարտությամբ էր լցված, այլ դառը թշվառությամբ, մենակությամբ, լքվածությամբ․․․

Այս միջոցառումը շատ վառ արտահայտում է մեր այսօրվա իրականությունը․ հերոսների հպարտ հարազատների փոխարեն, թշվառ ու այս միջոցառումից էլ ավելի թշվառացած․․․սև հագուստով, սև սրտերով, սև օրեր տեսած ու էլ երբեք չսպիտակող․․․ մայրերը, հայրերը, կանայք, եղբայրները․․․զավակները․․․ իսկ իրականում իրենց ստվերները․․․ լուռ դուրս եկան սրահից․․․

Հ․Գ․ այս միջոցառումից մի միտք էլ ավելի ամրացավ սրտումս (այո հենց սրտումս), որ ժամանակը չէ ամեն մեկս իր կյանքով ապրելու, պիտի ամեն գնով փոխենք 30 տարվա զավեշտը, շատ բաներ շատ դժվար է փոխել, բայց ամենակարևորը, որ ամեն մեկը հասկանա, որ էս տղաների զոհերը պիտի իզուր չլինեն։

Պիտի ապացուցենք նրանց, որ իրենց զոհողությունը մեզ որպես ազգ արթնացրեց․․․ եթե դա էլ չանենք, հույս չկա, թե կներվենք․․․ ու, հավատացեք, որ այդպես չներված, աշխարհի ոչ մի ծայրում ու ոչ մի պայմաններում հանգիստ ու երջանիկ չենք լինի․․․

ու էս առումով ես հայտարարում եմ ոչ տոլերանտություն ամենափոքր արարքից մինչև լուրջ անպատասխանատվություն։ Այո, կոպտելու եմ պատուհանից աղբ թափողներին, հերթ չպահողներին, աշխատանքի ժամին սուրճ խմող չինովնիկներին, ջրի վթարի դեպքում օրերով մասնագետ չգտնող համատիրության աշխատողներին, անորակ լիֆտեր անորակ սպասարկողներին, փոշոտ թաղապետարանի դահլիճում արագ-արագ մեդալների ՛՛բաժանման միջոցառումը" կազմակերպողներին ու էլի լիքը մարդկանց․․․ ներվերս պնդացրած հետամուտ եմ լինելու եթե ոչ մինչև դրանց խղճի արթնացում, ապա գոնե աշխատանքից ազատում․․․․ ու այս ամենը ձեռքի հետ, իսկ հիմնական գործը մեծ պիտի լինի ու արագ․․․

փոքրիկ սպռավոչկա՝ մեդալ չեն բաժանում․․․ պարգևատրում են։

Կներեք, երկար էր․․․

Կներես, Պարգև՛, դառն եմ։ Հունվարին քեզ հետմահու պարգևատրել են, էսօր վերջապես ՛՛բաժանեցին՛՛ մեդալները։ Արիություն չի...

Опубликовано Naira Margaryan Пятница, 9 апреля 2021 г.

արցախյան պատերազմ պարգևատրում Զոհված զինծառայողների ծնողներ ՖԲ Գրառում

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին