f

Անկախ

Հայաստանի կենսական այլընտրանքը․ ինչո՞ւ Իրանն ակտիվացրեց Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի ծրագիրը


Ս․թ․ ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարարությունում տեղի ունեցավ կարևոր մի հանդիպում-քննարկում, որը, սակայն, մամուլում լայն արձագանք չստացավ՝ պայմանավորված թերևս ներքաղաքական զարգացումներով: Խոսքը, սակայն, ռազմավարական այնպիսի կարևոր նշանակություն ունեցող նախագծի մասին է, որը Հայաստանի համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում՝ դարձնելով մեր երկիրը տարանցիկ միջանցք Պարսից ծոցի ու Սև ծովի միջև և հնարավորություն տալով մեզ ստանալ ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական լուրջ առավելություններ:

Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագիրը քննարկվում է դեռևս 2014 թվականից: Նախաձեռնությունն Իրանինն է, սակայն այս պահին ծրագրում ներգրավված են շահագրգիռ ևս 4 պետություններ՝ Հայաստան, Վրաստան, Հունաստան և Բուլղարիա:

Միջանցքի գործարկման դեպքում Հարավային Ասիայից ու Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Սև ծով և այնուհետև դեպի Եվրոպա ու հակառակ ուղղությամբ անցնող ամենակարճ ճանապարհով (Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով) միջազգային տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն է ապահվվում, որի հեռանկարներն ու առավելությունները բավականին տպավորիչ են:

Այս պահին, կապված տարածաշրջանում, հատկապես Հայաստանի սահմաններին տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավարումների և հնարավոր զարգացումների հետ, Իրանն ակտիվացրել է այս նախագծի իրականացման գործընթացը, ինչն առավել հետաքրքիր ու կարևոր է դարձնում այն հատկապես հայկական կողմի համար։

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Անկախ-ի հետ զրույցում նշում է, որ ծրագրի իրագործումը նախևառաջ կենսական նշանակություն ունի Իրանի համար, մասնավորապես ամերիկյան պատժամիջոցերի ֆոնին, սակայն այն չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար՝ հատկապես հիմա: «Իրանը ցանկանում է իր համար ելք ապահովել դեպի հյուսիս և այդ առումով դիտարկում է երեք ճանապարհ, որոնցից մեկն անցնում է Թուրքիայով, մյուսը՝ Ադրբեջանով,  հաջորդը՝  Հայաստանով։ Այս երեք տարբերակներն էլ իրանական կողմը քննարկում է, բայց իրենց համար Արցախյան վերջին պատերազմից հետո կարևորում է Հայաստանի տարբերակը»։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի հետ կապված հայտարարություններին՝ իրանագետն ընդգծում է, որ Իրանի համար այն մերժելի գործընթաց է, քանի որ հակասում է Իրանի կենսական շահերին։ «Հետևաբար պատահական չէ, որ Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման ծրագրի մասին խոսակցություններն Իրանը ակտիվացրել է հատկապես հիմա։ Դա, ըստ էության, այլընտրանք է նաև մեզ համար, քանի որ ՀՀ-ն, արևելքից և արևմուտքից գտնվելով շրջափակման մեջ, կարող է լուրջ դերակատարում ստանձնել հյուսիսը հարավին կապող ծրագրերում, որոնցից մեկն էլ այս միջանցքն է»։

Արդյո՞ք բավարար նշանակություն տալիս են ՀՀ գործող իշխանություններն այս ծրագրի իրագործմանը, հատկապես, եթե հաշվի առնենք Արցախյան վերջին պատերազմից և կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, Թուրքիայի ակտիվացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կեղծ թեզերի ակտիվ շրջանառումը։ Իրանագետի խոսքով՝ հատկապես հիմա նման ծրագրերի իրագործումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանք կարող են այլընտրանք դառնալ «հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվող, սակայն Հայաստանն ու հատկապես Սյունիքը վտանգող ծրագրերին:

Այս տեսանկյունից Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանի հետ կապված միջազգային որևէ ծրագրի իրականացման գործընթացում պետք է բացառել գործող իշխանության դերակատարումը։ «Որևէ ծրագիր չի կարող իրականացվել նման ապաշնորհ իշխանության պայմաններում։ Դա ապացուցվել է նրանց եռամյա կառավարման ընթացքում: Պատրանքների տիրույթից կլինի, եթե մենք ակնկալենք, որ այս ծրագիրն այս իշխանության օրոք կիրագործվի և հաջողություն կունենա: Եթե մենք խոսում ենք Հայաստանի ապագա որևէ ծրագրի մասին, ապա դա պետք է իրականացնի հաջորդ իշխանությունը: Իսկ այս ծրագրի հաջող իրականացման դեպքում, կրկնում եմ, Հայաստանը մեր տարածաշրջանում կստանա ոչ միայն տնտեսական կշիռ և օգուտներ, այլև աշխարհաքաղաքական առումով էապես կբարձրացնի իր դերակատարությունը»:

Որքանո՞վ է իրատեական այս ծրագրի իրագործումը մոտ ժամանակներում կամ առհասարակ։ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ քանի որ ծրագիրը ենթադրում է մի քանի երկրների մասնակցություն, որոնցից հատկապես երկուսը՝ Բուլղարիան ու Վրաստանը, սերտ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ, իրանական կողմը դիվանագիտական մեծ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի ստանա այդ երկու երկրների աջակցությունը։ «Համենայնդեպս Թրամփի վարչակազմը շատ լուրջ ճնշումներ էր գործադրում բոլոր այն երկրների վրա, որոնք որևէ ձևաչափով փորձում էին Իրանի հետ գործակցել»։

Ծրագրի իրագործման մյուս խոչընդոտը, ըստ իրանագետի, ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսական դժվարություններն են, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ չափով ներդրումներ կատարել այս ծրագրում։

Այնուամենայնիվ, պետք է հուսալ, որ Բայդենի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության վերանայումը հնարավորություն կտա Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագիրն իրագործել առանց հավելյալ խոչընդոտների։ Այս առումով Հայաստանը պետք է պատրաստ լինի ողջ ռեսուրներով նպաստել ծրագրի իրագործմանը։

Նշենք, որ օրեր առաջ այս ծրագրին իր ֆեյսուքյան էջում անդրադարձել էր Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր իրանցի Փույա Հոսեյնին՝ գրելով, թե Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ: Ըստ Հոսեյնիի՝ Պարսից ծոց - Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է մեկ քայլ: «Պարսից ծոց - Սև ծով միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում»,-նշել էր նա:

Ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ապրիլի 19-ին քննարկման մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատել են իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ, և ստորագրվել է արձանագրություն, որով նախատեսվում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։

Ի դեպ, Նախօրեին Հոսեյնին ևս մեկ գրառում էր կատարել՝ նշելով, որ Սյունիքը, Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է։ «Դա Իրանի ռազմաքաղաքական հստակ կողմնորոշումն է։ Հայաստանի Սյունիքի հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն Իրանը կհամարի ոտնձգություն իր դեմ։ Այստեղ է, որ շահերի համընկնման ֆոնի վրա պետք է երկկողմանի անվտանգության համագործակցություն կայացնել»,-նշել էր նա։

Սա ևս մեկ ազդակ է Հայաստանին, որ Իրանն անհանգստացած է Սյունիքի շուրջ տեղի ունեցող կամ տեղի ունենալիք հնարավոր գործընթացներով և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի իրագործումը դիտարկում է նաև որպես հուսալի այլընտրանք Հայաստանի համար: Մնում է, որ հայկական կողմն ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենա դաշնակից Իրանից եկող այս կարևոր ազդակներին։

Պարսից ծոց-Սև ծով միջանցք Իրան Հայաստան-Իրան Վարդան Ոսկանյան խմբագրի ընտրանի

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին