f

Անկախ

Իսրայելական բանակը նախապատրաստվում է ցամաքային գործողության


Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ: Այս մասին այսօր ասել է իսրայելական բանակի խոսնակ Յոնաթան Կոնրիկուսը:

Դրանցից շուրջ 400-ը ընկել է անկլավի ներսում, «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը 90% է, ավելացրել է նա:

Թել Ավիվը, իր հերթին, գրոհել է սրման սկզբից ի վեր Համասի և Իսլամական ջիհադի շուրջ 600 ռազմական թիրախներ:

Վերջին տարիների պաղեստինա-իսրայելական հակամարտության ամենաթեժ փուլը շարունակվում է, փոխադարձ հրթիռային հարվածները՝ նույնպես: Մարտերն առայժմ ընթանում են միայն հեռահար հրթիռային համակարգերով՝ առանց կենդանի ուժի:

Իսրայելական բանակն արդեն տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Գազայի հատվածում ցամաքային գործողության համար, սակայն մինչ օրս դրա անցկացման հրաման չի եղել:

«Գազայի դիվիզիայի զորքերը նախապատրաստման տարբեր փուլերում են, ներառյալ՝ գլխավոր շտաբի ղեկավարության ցուցումները, սակայն նման գործողություն իրականացնելու հրաման դեռ չի տրվել: Բայց ռազմական նախապատրաստական աշխատանքներն իսկապես ընթանում են»,- ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողության հնարավորության մասին լրագրողների հարցին:

Իսրայելի խոշոր քաղաքներում գիշերվա ընթացքում հրթիռակոծությունները շարունակվել են, մի քանի անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը: Բացի Թել Ավիվից, վերջին ժամերի ընթացքում ազդանշաններ են հնչել նաև Թել Ավիվից հարավ գտնվող Ռիշոն Լե-Ցիոնում, Գուշ Դանի կենտրոնական շրջանում, ինչպես նաև հարավում՝ Աշխելոնում և Աշդոդում:

Չինաստանը, Նորվեգիան և Թունիսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ են արել նոր արտակարգ հանդիպում անցկացնել Իսրայելի և Գազայի հատվածի միջև լարվածության կապակցությամբ, գրում է France Press-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նախատեսվում է բանակցություններում ներգրավել Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչներին:

Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ում РИА Новости-ի աղբյուրի, ԱՄՆ-ը դեմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարության ընդունմանը:

Իսրայել Գազա պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին