f

Անկախ

Փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրև պարտություն, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ. Ալեն Սիմոնյան


Ակնհայտ է, որ դրսից ազդեցություն կա այդ մարդկանց վրա, նրանք ուղղակի կամ անուղղակի համագործակցում են մեր թշնամու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Կարճ՝ երեկվա մասին:

1) Ադրբեջանական ցանցը Հայաստանում՝ իր ուղղակի կամ անուղղակի գործակալների միջոցով, տարածում է հայ-ադրբեջանական ընդհարման տեսանյութից մի կտոր, որտեղ երեւում է, թե ոնց են ադրբեջանական զինվորները լկտի պահում իրենց մեր զինվորների նկատմամբ, բռնություն գործադրում: Կադրից դիտավորյալ դուրս է թողնվում մեր տղերքի «արձագանքը», որպեսզի մաքսիմալ շահարկման թեմա դառնա, որպեսզի հնարավորինս նսեմացված զգանք մեզ եւ, բնական է, մեղավոր փնտրենք:

2) ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական այս հարձակումների ֆոնին երեկ՝ մայիսի 19-ին, չգտնելով նման իրադարձության վերաբերյալ տեղեկություն, հերքում է, իսկ մեկուկես ժամ անց հաստատում է, որ տեսանյութի հատվածը ամսի 17-ին տեղի ունեցածի տեսագրության մի մասն է, որի մասին տեղեկությունն արդեն, իսկ եղել է լրատվական դաշտում:

3) Ես հրապարակում եմ ՊՆ-ի պարզաբանումը՝ հստակ նշելով, որ ըստ ՊՆ-ի՝ նման բան տեղի չի ունեցել, հետագայում վկայակոչելով նույն աղբյուրը՝ թարմացնում ինֆորմացիան՝ կրկին հղում տալով ՊՆ հայտարարությանը: Դրան հետեւում է հարձակում իմ էջի վրա, հայհոյանքներ լուսանկարներիս տակ եւ տեղեկատվություն, թե իբր ես ջնջել եմ էջս:

Բոլոր այն օգտատերերը, որոնք իրենց թույլ են տվել հայհոյանքներ, վիրավորանքներ, արգելափակվել են: Հավելեմ նաեւ, որ վերադարձնում եմ բոլոր ասածներն իրենց գերադրական աստիճանով:

4) Անճարությունից եւ խուճապի մատնված օգտագործելով ստեղծված լարվածությունը՝ մի փաստաթղթի լուսանկար է հրապարակվում, ուր փակված է տեքստի 95%-ը եւ ներկայացվում է այն իբրեւ նոր փաստաթուղթ, որով իշխանությունը պատրաստվում է ինչ-որ բան հանձնել, զիջել: Ակնհայտ է, որ նման բան լինելու դեպքում փաստաթուղթը կհրապարակվեր ամբողջությամբ, իսկ այս դեպքում արվում է ամեն բան խուճապ տարածելու համար:

5) Երեկ եւ դրանից առաջ գործի են դրվում տարբեր կլոունների գործողություններ, որոնք պետք է ապահովեն մարդկանց տերրորի ենթարկելու գործը: Համացանցում մեկնաբանություններ, տեսանյութեր գրելով՝ գիշերը փողոց հրավիրելով եւ հրահրելով:

Անկեղծ, զարմանում եմ, թե ինչպես կարելի է նմաններին լսել եւ թեկուզ 10 -20 հոգով գիշերը գնալ ինչ-որ առեւտրի կենտրոնի մոտ հավաքագվել կամ գնալ կառավարության շենքի մոտ:

Եվ այսպես, ի մի բերելով այն, ինչ տեղի է ունենում.

այս ամենն արվում է մի քանի պատճառով: Ակնհայտ է, որ դրսից ազդեցություն կա այդ մարդկանց վրա, նրանք ուղղակի կամ անուղղակի համագործակցում են մեր թշնամու հետ: Նպատակը՝ ներսում թուլացնել ՀՀ իշխանությանը, որպեսզի հաջողության հասնել դուրսը բանակցությունների ժամանակ:

Ակնհայտ է, որ զարգացումները, ի հեճուկս այն բանի, որ մենք պատերազմ ենք պարտվել 6 ամիս առաջ, ՀՀ-ի կողմից տարվում են ճիշտ եւ ավելի ամուր դիրքերից, քան սպասելի էր, բոլորի համար, եւ պետք է դա թույլ չտալ:

Ակնհայտ է, որ ընդամենը 30 օր հետո կայանալիք ընտրություններին իշխող ուժը բաձարձակ առաջատար է, դա թույլ տալ չի կարելի ոչ մի գնով:

Ակնհայտ է, որ նպատակ կա վարկաբեկել ՀՀ իշխանության խոսքը, որպեսզի հնարավոր լինի սեփական օրակարգը թելադրել, եւ ՊՆ-ի երեկվա բացթողումը լավ առիթ էր:

Եվ, վերջում, այն փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրեւ պարտություն, իսկ իրականում շատ կարեւոր եւ հայկական կողմին ձեռնատու, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ եւ խուճապ է առաջացրել «ադրբեջանամերձ ընդդիմադիր» հատվածում:

Ի՞նչ անել :

Լցվել համբերությամբ, ուժով եւ պատրաստակամությամբ՝ լուծելու այս հարցը:

Թույլ չտալով, որ մեզ մանիպուլացնեն, խաղան մեր զգացմունքների եւ արժանապատվության հետ՝ ուղղորդելով այն իրենց ուզած ուղղությամբ եւ ամսի 20-ին ավարտի հասցնել այն ինքնամաքրման պրոցեսը, որը սկսել ենք 2018 թվականի հեղափոխության օրը:

2021 թվականի հունիսի 20-ին ընտրություններին ամենայն հավանականությամբ մասակցելու են ՀՀ նորագույն պատմության բոլոր 4 ղեկավարները, ժողովուրդը պետք է իր դատավճիռը կարդա այդ օրը:

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր»,- գրել է նա։

Ալեն Սիմոնյան ՖԲ Գրառում

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին