Հայաստանում հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ի տվյալներով, նոր կորոնավիրուսով վարակվելու 93 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223143-ի, հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1099797 վերջին մեկ օրում` 3216 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3331 պացիենտ. մեկ օրում նվազել է 120-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 214268 անձ, վերջին մեկ օրում՝ 209 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4454 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է: