Հունիսի 5-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, կկայանա Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: