«Մեծ յոթնյակը» գագաթնաժողովի վերջին օրը Մոսկվային կոչ է արել հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի արևելյան սահմաններից, ինչպես նաև Ղրիմից դուրս բերել զորամիավորումներն ու ռազմական տեխնիկան:
G7-ի մասնակիցները հիշեցրել են նաև, որ իրենք Ռուսաստանին ճանաչում են «ոչ թե որպես միջնորդ, այլ որպես հակամարտության կողմ» Դոնբասում։
ԱՄՆ-ը, Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան Քորնուոլում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ նշում են «աջակցություն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա՝ միջազգային ճանաչված սահմաններում»: