f

Անկախ

Բայդեն-Էրդողան հանդիպում Բրյուսելում․ ԱՄՆ նախագահը գոհ է արդյունքներից


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցություններից հետո նա ասել է, որ «շատ լավ հանդիպում» է ունեցել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հետ աշխատող լրագրողներին։ «Մենք շատ լավ հանդիպում ենք ունեցել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ 
Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչից հետո նրանց են միացել պատվիրակությունների անդամները: Բայդենի հետ բանակցություններին մասնակցել են ազգային անվտանգության հարցերով նրա օգնական Ջեյք Սալիվանը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինկեն: Նշվում է, որ բանակցություններն ընդհանուր առմամբ երկու ժամից պակաս են տևել։ 
Քննարկումից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Նշվում է, սակայն, որ Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը նախատեսում էր բարձրացնել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը, որի համար որոշակի պատժամիջոցներ են սահմանվել Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև Անկարային հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Թուրքիայի նախագահը ծրագրում էր նաև ևս մեկ անգամ դժգոհություն հայտնել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական խմբավորումներին և ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին ամերիկյան շարունակական աջակցության կապակցությամբ։ Վերջիններին Անկարան մեղադրում է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: 
 

ԱՄՆ Թուրքիա Ջո Բայդեն Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին