f

Անկախ

Ի խնդիր աւելի համերաշխ, մարդկային աշխարհի... «Բիոլոգիական ԴԱԷՇ»-ի սպառնալիքը


Եւ ահա, այսպէս, սիրելի ընթերցող, իրանական «Նոռուզի» շեմին եւ սկսեալ վաղւանից մինչեւ 15 օր թեւակոխում ենք հարկադիր՝ ոչ աշխատանքային փուլ:

Ու թեւակոխում ենք ամենեւին այլ եւ եթէ կուզէք՝ չափազանց տարօրինակ պայմաններում, այսպէս ասած՝ աշխարհակուլ կորոնավիրուսի համավարակին դէմ-յանդիման…:

Համաշխարհային մասշտաբներով ամէն երեւոյթ ու հասկացութիւն, ահա, ստւերւած է կորոնայի համախտանիշով… Ամէն, ամէն ինչ՝ քաղաքական, տնտեսական, դիւանագիտական, աշխարհագրական, հասարակական, մարդկային առօրէական կենցաղ ու յարաբերութիւն արգելակւել, սահմանափակւել ու մի խօսքով կերպափոխւել է: Խախտւել են մինչ այդ՝ թւարկած բոլոր ոլորտներում առկայ չափանիշերի ու օրինաչափութիւնների հաշւեկշիռն ու հաւասարակշռութիւնը…:

Ահաւասիկ, արեւմտեան թէ՛ արեւելեան կողմն աշխարհի գերտէրութիւնները եւ մասնաւորապէս աշխարհը գլոբալացրած նէոլիբերալիզմը՝ ԱՄՆ-ն, Եւրոմիութիւնը, ՆԱՏՕ-ն ու սրանց շրջանային արբանեակները այլեւս ի զօրու չեն իրենց «ստանդարտ» խաղերը տալու՝ գէթ ժամանակաւորապէս աւելի գերհզօր, աւելի առաջադէմ, աւելի խաղաղասէր ու յատկապէս աւելի ժողովրդավար երեւալու համար… ընդամենը մի ինչ-որ կորոնայի պատճառով ու ինչպէս ընդունւած է ասել՝ չարիքից՝ բարիքին հասնելու օրինաչափութեան բերումով:

Ու բոլորը այժմ համախմբւում են ՄԱԿ-ի եւ նրա հովանու ներքոյ աշխատող՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) շուրջ, դիմագրաւել-յաղթահարելու-եթէ լինի այսպէս բնութագրել-«բիոլոգիական ԴԱԷՇ»-ին…:

 

* * *

Սիրելի ընթերցող, վստահ ենք ու համոզւած, որ մեզ հետ միասին, որպէս բազմահազարամեայ իրանական այս հողի ու յատկապէս իբրեւ ամենահինաւուրց՝ իրանահայ համայնքի ազնիւ անդամ-քաղաքացի, ամենայն զգօնութեամբ ու յանձնառութեամբ ցուցաբերելու ես տոկունութիւն ու համբերատար վերաբերմունք՝ հաւասարապէս թէ՛ անհատական, եւ թէ՛ ընտանեկան ու քաղաքացիական-ընկերական մակարդակներում, որպէսզի որեւէ կարգի ձախողութիւն եւ Աստւած մի արասցէ՝ կորուստ նւազագոյնի հասցւի:

Մաղթում ենք միաժամանակ, որ մեր համայնքի եռեակ թեմերում ապրող օրինապաշտ հայորդիները, ինչպէսեւ՝ իրանական մեր երկրի բազմաչարչար, սակայն մշտապէս տոկուն ժողովուրդը եւ հարեւան, բարեկամ ու հայրենական Հայաստանի ժողովուրդը եւ առհասարակ համաշխարհային ընտանիքը ամենադոյզն կորուստներով ու վնասներով յաղթահարեն 3-րդ հազարամեակի ցայժմ ամենաահաւոր սպառնալիքը, ի խնդիր աւելի մարդկային, աւելի միասնական ու աւելի համերաշխ աշխարհի…:

 

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ նոր կորոնավիրուս Իրան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին