f

Անկախ

«Հրապարակ». Կադրային խառնաշփոթ. Նախորդների ճակատագրից կխուսափե՞ն նորանշանակները


«Հրապարակ» թերթը գրում է. «Վեց ամիս թափուր մնալուց հետո վերջապես համալրվեցին ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։ Ճիշտ է՝ այս ընթացքում այդ պաշտոնները զբաղեցնում էին ժամանակավոր պաշտոնակատարներ եւ հայտարարում էին, որ ամբողջ ծավալով իրականացնում են ղեկավարի գործառույթները, սակայն երեխային անգամ պարզ է, որ ժամանակավոր նշանակում է սպասման մեջ գտնվող, շարունակ շուրջբոլորը նայող, ամեն քայլը չափող-ձեւող պաշտոնյա, որն իր վաղվա օրվա նկատմամբ հավատ չունի։

Թվում է՝ ոչ մի իշխանություն ու պետության ղեկավար չպետք է շահագրգռված լինի, որ նման կարեւոր պաշտոններում «ժամանակավորի» հոգեբանությամբ մարդիկ աշխատեն, եւ պետք է հասկանա, որ այդ անորոշությունից ո՛չ աշխատանքն է շահում, ո՛չ երկիրը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջին օրը իրենից կախման ու անորոշության մեջ պահեց այդ երկու պաշտոնյաներին՝ 6 ամիս շարունակ ո՛չ ազատելով, եւ ո՛չ էլ նշանակելով իրենց պաշտոններին։ Եվ միայն ԺՊ-ների համար թույլատրելի ժամկետը լրանալու վերջին օրը ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի թեկնածուներին ներկայացրեց նշանակման։

Անշուշտ, դժվար է ասել, թե այս  անձանց հրամանագրումից հետո ինչ կփոխվի իրենց եւ երկրի կյանքում, ինչն էլ ինքնին առավել անհասկանալի է դարձնում հրամանագրերն այսքան ուշացնելու հանգամանքը։ Մանավանդ եթե հիշենք նրանց նախորդներին, որոնք վարչապետի կողմից ամենահարգված ու ամենասիրված պաշտոնյաների թվին էին պատկանում, մի օր շատ անսպասելիորեն հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։

Նման ճակատագրից կարող են չխուսափել նաեւ այս նորանշանակները, քանզի հայտնի չէ, թե վաղն ինչ պահանջներ կներկայացվեն նրանց, եւ նրանք կկարողանա՞ն արդյոք շարունակել պաշտոնավարումը։ Իսկ կադրային նման ցնցումներից ոչ մի երկիր չի շահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ՀՀ ԱԱԾ ՀՀ Ոստիկանություն մամուլի տեսություն

Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Ավելին
Ավելին