f

Անկախ

Մակրոնին, հնարավոր է, գաղտնալսել են իսրայելական ծրագրի միջոցով. BBC


Լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աշխարհի այն առաջնորդներից  մեկն է, ում հեռախոսահամարը կարող էր հաքերային հարձակման ենթարկված լինել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ենթադրվում է, որ հաքերները մտադիր էին Pegasus վիրուսային ծրագիրը գործարկել հեռախոսների մեջ և դրա օգնությամբ  գաղտնալսել խոսակցությունները: Pegasus-ն Իսրայելում  տեղակայված NSO Group-ի կողմից մշակված ծրագիր է:

Ընդհանուր առմամբ, ցուցակը, որը հետաքրքրել է NSO-ի հաճախորդներին, պարունակել է շուրջ 50 հազար հեռախոսահամար՝ ներառյալ Մակրոնի հեռախոսահամարը:

NSO ընկերությունը հերքում է իր ցանկացած առնչությունը հաքերների կամ այս ցուցակի հետ՝ պնդելով, որ քննարկվող ծրագիրը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Ընկերությունը հավաստիացնում է, որ ծրագրին հասանելիություն ունեն միայն ռազմական, իրավապահ և հետախուզական կազմակերպությունները, որոնք ունեն մարդու իրավունքների պահպանման լավ պատմություն:

NSO- ն նաև հայտնեց, որ Փարիզում տեղակայված «Forbidden Stories » հասարակական կազմակերպության և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության կողմից հետաքննության արդյունքում հայտնված հաղորդագրությունները լի են կեղծ ենթադրություններով և չհաստատված տեսություններով:

Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ նախագահ Մակրոնի հեռախոսահամարը, որը նա օգտագործում է 2017 թվականից, ցուցակում ներառել է Մարոկկոյի հետախուզությունը: Մարոկկոյի իշխանությունները, սակայն, հերքում են իսրայելական ընկերության հետ որևէ կապը։
Բացի այդ, այս ցուցակում ինչ-որ մեկի հեռախոսահամարի առկայությունը դեռևս չի նշանակում, որ լրտեսող ծրագիր է օգտագործվել այդ հեռախոսահամարի տիրոջ դեմ, այլ նշանակում է միայն, որ այն հավանական թիրախ է հանդիսանում:
Ֆրանսիայի նախագահի պարագայում ոչ ոք չի կարող հաստատ ասել՝ արդյո՞ք նրա հեռախոսում երբևէ ներդրվել է հաքերային ծրագիր:
Ցանկում ընդգրկված այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների թվում են Իրաքի նախագահ Բարամ Սալիհը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ինչպես նաև Պակիստանի, Եգիպտոսի և Մարոկկոյի ներկայիս վարչապետերը և նույնիսկ Մարոկկոյի թագավորը:
Ընդհանուր առմամբ, գաղտնալսման պոտենցիալ թիրախներ կարող էին լինել 34 երկրների ավելի քան 600 պետական պաշտոնյաներ:

Ինչպես նշել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, եթե բացահայտված փաստերը հաստատվեն, դա կարող է ունենալ շատ լուրջ և հեռահար հետևանքներ:

 

Էմանուել Մակրոն Ֆրանսիա Իսրայել գաղտնալսում Աշխարհում

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին