f

Անկախ

Մինչև Ստեփանակերտի մասին հայտարարությունդ ինձ թվում էր, թե դու ուղղակի ապուշ ես, բայց հիմա ես վստահ եմ, որ դու ապուշ ես,քերոբյան


Էկոնոմիկայի նախարար Vahan Kerobyan/Վահան Քերոբյան-ը ասում ա, որ Ստեփանակերտն այժմ ունի ավելի մեծ թվով բնակչություն, քան երբևէ, ու որ այդ մարդիկ չեն ուզում աշխատել, քանի որ առանց այդ էլ լավ գումար են ստանում այնտեղ գտնվելու համար...

Եթե ես լինեի Դոգը ստեղ մի երկա՜ր քֆուր կգնար քերոբյանի հասցեին, բայց ես ավելի քաղաքակիրթ եղանակով կպատասխանեմ։

քերոբյան, էն «օգնություն», որ տալիս էիք արցախցիներին տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով, էս ամիս վերջանում ա, օգոստոսից էլ չեք տալու։ Տալիս էիք ամսական 68.000 դրամ, տղամարդկանց չէիք տալիս, եթե հաշմանդամություն չունեին։ Էն մարդկանց, ովքեր տուն էին թողել ադրբեջանին անցած տարածքներում՝ տալիս էիք միանվագ 300.000 դրամ, էն էլ, եթե 3 ամիս ապրել էր այդ տարածքում։

քերոբյան, հարկերը հանած և պրեմիաներդ չհաշված, դու ամսական ստանում ես 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ, չհաշված կողքից menu.am-դ, որով սննդի առաքում ես իրականացնում։ Այսինքն, շա՜տ համեստ հաշվարկներով ամսական մի 3-4 միլիոնանոց «տղա» ես։ Դա մենակ դու, առանց պրեմիաներին, էն տեղակալ-մեղակալներիդ էլ չհաշված։

Մինչև Ստեփանակերտի մասին հայտարարությունդ ինձ թվում էր, թե դու ուղղակի ապուշ ես, բայց հիմա ես վստահ եմ, որ դու ապուշ ես։ Քանզի մենակ ապուշը կարա նման բան հայտարարի, բայց չնշի Ստեփանակերտի հյուրանոցներում բնակություն հաստատած էն մարդկանց մասին, ովքեր տեղահանվել են Հադրութից, Շուշիից, Քարվաճառից, Քաշաթաղից ու մնացած հայաբնակ վայրերից։ Մենակ ապուշը կարա խոսա Ստեփանակերտի մեծ թվով բնակչության մասին, բայց չնշի 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող Արցախից տեղահանված 21615 մարդու կամ 5448 ընտանիքի մասին։

Մինչև քո շեֆի «հրահրած» պատերազմը Արցախից ինչ որ մեկը քո տված ողորմությանը մնացե՞լ էր, քերոբյան։ Չէր մնացել։

Իսկ հիշո՞ւմ ես պատերազմի ավարտին, հենց Արցախում, Ալ Ջազիրային տվածդ անգլերեն հարցազրույցում ինչ էիր ասում։ Հիշացնեմ, մասնավորապես ասում էիր՝ «Մեզ իրավիճակի մասին հեքիաթներ են պատմել։ Մենք կարծում էինք, որ մեր բանակը այնքան ուժեղ ա, այնքան մեծ ա: Մենք կարող ենք անել ամեն ինչ, բայց իրականում հանրության մեջ ոչ ոք չգիտեր իսկական իրավիճակը: Եվ հիմա ունենք էն արդյունքը, ինչին արժանի ենք»։ Սա ասեցիր, հետո գնացիր ու վերջին «դիշովկի» պես նիկոլից պաշտոն վերցրեցին, որովհետև մենակ նիկոլի պես դիշովկեն քեզ կարար գնահատեր։ Ու հիմա էլ քեզ ապուշի տեղ դրած խոսում ես «ձրիակեր» արցախցիների ու բնակչությամբ լի Ստեփանակերտի մասին։

Դու գիտե՞ս, որ մինչև հիմա էլ Արցախում ու մանսավորապես Ստեփանակերտում թաղումներ են անում։ Դու գիտե՞ս, որ մարդիկ իրենց որդիներին ու եղբայրներին սկզբում հուղարկավորում էլ էին Շուշիում, որովհետև իրենց տունն այնտեղ էր, հետո, երբ շեֆդ ծախեց Շուշին, ստիպված եղան խնդրել ռուսներին, որ արտաշիրիմում անեն ու վերահուղարկավորեն Ստեփանակերտում։ Չես իմանա, որովհետև դեկտեմբերի 30-ին դու քո էրեխու ծնունդ էիր նշում Երևանի «Մոնարխ» ռեստորանում, ուրախ-զվարթ նկարներ քցում ֆեյսբուք, իսկ էդ նույն ժամանակ քո ասած «ձրիակեր» արցախցին ու ողջ հայությունը իրանց էրեխեքի մասունքներն էին ման գալիս ձների տակից։

Քեզ լիքը ու լիքը քֆուր ա հասնում, քերոբյան, բայց դրանից զատ ես քեզ խղճում եմ։ Որովհետև դու մարմնացումն ու ապացույցն ես նրա, որ մարդը կարա լինի նախարար, կարա ամսական միլիոններ աշխատի, բայց մի գրամ ուղեղ չունենա, մի գրամ բարոյականություն չունենա։ Մեղք ես դու, վահան, որովհետև էս պաշտոնդ ու նիկոլն անցողիկ եք, բայց էն անասունությունները, որ դու ես դուրս տվել, դրանք հավերժ ուղեկցելու են քեզ։ Դու հավերժ մնալու ես էն «հայը», ով կարծում էր, որ պատերազմի արհավիրքը տեսած մարդուն ամսական 68.000 դրամ օգնությունը դա շռայլություն ա։ Դու հավերժ մնալու ես էն «հայը», ով կարծում ա, որ տեղահանվածներով ու մեկ օրում 30 տարվա կառուցածը կորցրած մարդկանցով լցված Ստեփանակերտը դա երբևէ այդքան մեծ բնակչություն չունեցող քաղաք ա ու դա ձեր տված փողի շնորհքն ա, որ էդքան մարդ ա «վերադարձել» Արցախ։ Եվ վերջին հաշվով դու հավերժ մնալու ես էն «հայը», ով գնաց ու Արցախը հանձնած նիկոլի ձեռքից պաշտոն վերցրեց։ նիկոլը գնահատում է միայն պիղծ ու անբարոյական «մարդկանց»։ Մտածի, թե որ կատերգորիայի մեջ ես մտնում դու, քերոբյան։

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում Վահան Քերոբյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին