Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին միացել է բանակը: Որոշումն ընդունել Չինաստանի կենտրոնական զինվորական խորհուրդը: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Նշվում է, որ ներկայումս 40 զինվորական բժիշկներ ուղարկվել են աշխատելու Ուհանի պուլմոնոլոգիական հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, թոքաբորբի նոր տեսակի բռնկումը, որ առաջանում է առայժմ չհետազոտված կորոնավիրուսից, տեղի է ունեցել 2019 թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Ներկայումս հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 880-ի: 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի: Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս: Վարակման դեպքեր են արձանագրվել արդեն Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում և Թաիլանդում: