Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը դեպի լավը չի փոխվում: Գրում է Gazedta.ru-ն։
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը գրեթե ամեն օր փոխվում է, և, ցավոք, ոչ դեպի լավը: Հիվանդների թիվն աճում է, և հիվանդության ծանր ընթացքով դեպքերն ավելի ու ավելի են շատանում», - ասել է Պուտինը:
ՌԴ առաջնորդի խոսքերով՝ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն:
Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 18 328 դեպք:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: