f

Անկախ

՛՛Առաջին անգամ հասկացա, թե զենքն ինչ ուժ ունի՛՛. շարքային Բուլղադարյան


- Ես ամեն օր իմ մեջ զգում եմ՝ օր-օրի կոփվում եմ, մի բան, որ չէր եղել քաղաքացիական կյանքում, - բանակային կյանքի մասին խոսելիս ասում է Արման Բուլղադարյանը:
Արմանն արդեն 40 օր է, հայոց բանակի զինվոր է, ասում է՝ բանակային կյանքին հեշտ է հարմարվել, թեև, մեզ հետ անկեղծանում է. -Ինձ համար ամենադժվարն եղել է առավոտյան 6:30 արթնանալը, քաղաքացիական կյանքում անսովոր բան էր: Հիմա արդեն նորմալ է:
Պատմում է, մինչ զորամաս գալը ծառայությունն այլ կերպ է պատկերացրել, մտածել՝  շատ ավելի բարդ է լինելու: Բայց այս շաբաթների ընթացքում համոզվել է՝ երբ կա կարգ ու կանոն, ամեն ինչ իր տեղում է:
 

Մինչ բանակ զորակոչվելը, հայկական ավանդույթի համաձայն, Արմանին շատերն են խորհուրդներ տվել, պատմել ծառայության ու սպաների մասին, այսօր արդեն Արմանն իր տեսածով ու զգացածով է կիսվում.
 

- Բոլոր սպաներն էլ մեզ նման սովորական մարդիկ են: Իրենց ուզածն էլ, մեր ուզածն էլ նույնն է՝ որ ծառայությունն անցնի հանգիստ, խաղաղ, ու մենք էլ լավ մասնագետներ դառնանք: Կարգ ու կանոնը պահելու համար՝ պետք է, որ սպաները նաև խիստ լինեն:
Սպաների հետ հեշտ են հարաբերվում, հարցեր ունենալու դեպքում էլ դիմում են՝ անկաշկանդ:  Առաջին անգամ զորամասում ոչ միայն կոտրվել են ծառայության ու սպաների մասին կարծրատիպերը, այլև դեմ առ դեմ հանդիպել է շատ երևույթների, որոնք նաև գիտակցությունն են փոխել.
 

- Առաջին անգամ այստեղ կրակեցի մարտական զենքից: Կրակելիս ձեռքս դողում էր. նույնիսկ մի քիչ վախեցա, որովհետև հասկացա, թե այդ զենքն ինչ ուժ ունի, և սխալ գործածելու դեպքում ինչեր կարող է անել:
 

Արմանն ու իր զինակիցները ամենօրյա ուսումնական գործառույթներն իրականացնելուց բացի, այս օրերին. պատրաստվում են նաև զինվորական երդման արարողությանը: Բոլորն էլ սրտի մեծ թրթիռով են սպասում ծնողների ու հարազատների հետ հանդիպմանը, և պատկերացնում են այն հպարտությունը, երբ իրենց տեսնելու են զինվորական համազգեստով, զենքը ձեռքին:
Ուղիղ երկու տարի, և նրանց համար էլ զինվորական ծառայությունը կդառնա հիշողություն, իսկ բանակից իրենց հետ կտանեն նոր գիտելիքներ, ընկերություն և հասունություն:

Արման Բուլղադարյան Զինված ուժեր

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին