РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում: Գրում է Gazeta.ru-ն:
Կիրակի՝ ապրիլի 19-ին, երկու երկրների առաջնորդների միջև տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ:
«Երկու ղեկավարները պայմանավորվել են ՆԱՏՕ-ի համերաշխության ոգով շարունակել սերտ համագործակցությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրների հանրային առողջության և տնտեսության համար սպառնալիքների դեմ պայքարում», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թրամփը և Էրդողանը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: